Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026 14:58

Visa-ն հայտարարում է Visa Threat Intelligence հարթակի գործարկման մասին՝ կիբեռսպառնալիքներից և խարդախություններից պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով

Visa-ն հայտարարում է Visa Threat Intelligence հարթակի գործարկման մասին՝ կիբեռսպառնալիքներից և խարդախություններից պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով

ԱրմԻնֆո։ Նոր հարթակը միավորում է կիբեռսպառնալիքներին  եւ  վճարումներին վերաբերող  վերլուծական տվյալները՝ օգնելով կազմակերպություններին հայտնաբերել սպառնալիքներն ավելի վաղ փուլերում և նվազեցնել հետագա խարդախությունների ռիսկերը

 

Visa-ն (NYSE: V) այսօր հայտարարել է Visa Threat Intelligence Platform (VTIP) հարթակի գործարկման մասին: Սա նոր լուծում է, որն օգնում է ֆինանսական կազմակերպություններին հայտնաբերել և արձագանքել այն կիբեռսպառնալիքներին, որոնք կարող են հանգեցնել խարդախությունների և ֆինանսական կորուստների՝ կիրառելով կիբեռանվտանգության այն նույն գործիքները, որոնցով Visa-ն պաշտպանում է իր սեփական գլոբալ ցանցը։

Խարդախությունը ճանաչվել է որպես նախորդող կիբեռմիջադեպերի հետևանք, որոնք հաճախ սկսվում են տվյալների արտահոսքից, հաշվառման տվյալների գողությունից կամ համակարգերի խոցելիությունների չարաշահումից՝ գործարքի մեկնարկից դեռ շատ առաջ .[1] Կիբեռհարձակումները, որոնց հետևանքով բացահայտվում են վճարային տվյալները, կարող են տեղի ունենալ վճարային էկոհամակարգի ցանկացած կետից՝ վաճառողներից և թողարկողներից (էմիտենտներից) մինչև էքվայերներ, պրոցեսինգային ընկերություններ և ծառայություններ մատուցողներ: Որոշ դեպքերում վտանգված տվյալները փոխանցվում են երրորդ անձանց և հետագայում ապօրինի շրջանառվում են, ինչը կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների և աշխատանքի խափանումների։

 

«Կիբեռհարձակումները դառնում են ավելի հաճախակի ու նպատակաուղղված, իսկ կազմակերպությունների համար ավելի է դժվարանում դրանք վաղ փուլում հայտնաբերելը։ Շատ հաճախ դրանց հետևանքը դառնում է խարդախությունը»,- նշել է CEMEA տարածաշրջանում (Կենտրոնական և Արևելյան Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա) Visa-ի լրացուցիչ ծառայությունների ուղղության ավագ փոխնախագահ և ղեկավար Ուոլտեր Լիրոնին: «Visa Threat Intelligence Platform հարթակն օգնում է ֆինանսական կազմակերպություններին նախապես հայտնաբերել սպառնալիքները՝ մեկ տեղում միավորելով կիբեռսպառնալիքների մասին տվյալներն ու վճարումներին վերաբերող տեղեկատվությունը. սա ապահովում է իրավիճակի ավելի հստակ ընկալում և թույլ է տալիս գործնական քայլեր ձեռնարկել ռիսկերի նվազեցման ուղղությամբ՝ նախքան դրանց խարդախության վերածվելը»։

 

Ստեղծված է Visa-ի կիբեռպաշտպանության գլոբալ հնարավորությունների հիման վրա

 

Այսօր Visa-ն ամսական արգելափակում է մոտ 90 միլիոն կիբեռհարձակում և 11 միլիոն ֆիշինգային նամակ ավելի քան 200 երկրներում՝ առաջնորդվելով «զրոյական կոտրումներ և զրոյական խափանումներ» առաքելությամբ.[2] VTIP համակարգը, որը մշակվել է Visa-ի անվտանգության ապահովման թիմի կողմից և անցել է ներքին թեստավորում ընկերության գլոբալ վճարային ցանցում, հաճախորդներին տրամադրում է նույն վերլուծական  հնարավորությունները, որոնք օգտագործվում են աշխարհի խոշորագույն վճարային պլատֆորմի պաշտպանության համար։

 

Հանդես գալով որպես առաջին պատվիրատու՝ Visa ընկերությունը ստուգել է VTIP-ի արդյունավետությունը իրական հարձակումների պայմաններում՝ նախքան այս փորձարկված հնարավորությունները ողջ էկոհամակարգում տարածելը, ինչն օգնում է էկոհամակարգին առաջ անցնել ի հայտ եկող սպառնալիքներից

 

Մասնագիտացված վերլուծական լուծումներ ֆինանսական կազմակերպությունների համար

 

VTIP լուծումը մշակվել է հատուկ ֆինանսական հատվածի համար և օգնում է անվտանգության մասնագետներին, ինչպես նաև խարդախությունների դեմ պայքարի և ռիսկերի կառավարման փորձագետներին հաղթահարել տվյալների տարանջատվածության  խնդիրը՝ կենտրոնանալով վերլուծական այն տեղեկատվության վրա, որն ուղղակիորեն կապված է վճարումների իրականացման ժամանակ առաջացող ռիսկերի հետ։ Հարթակը միավորում է կիբեռսպառնալիքնեին  և վճարումներին վերաբերող վերլուծական տվյալները՝ օգնելով կազմակերպություններին կապել կիբեռանվտանգության ոլորտի իրադարձությունները խարդախության հնարավոր դեպքերի հետ: VTIP-ի ֆունկցիոնալ հնարավորությունները ներառում են՝

- Threat Intelligence-ը տրամադրում է վնասակար ծրագրերի հետ կապված և ֆինանսական հատվածի համար ադապտացված խոցելիության ցուցիչներ

- Vulnerability Intelligence-ը հայտնաբերում է էքսպլոյտներն ու խոցելիությունները, որոնք արդիական են յուրաքանչյուր կազմակերպության համար

- Brand Intelligence-ը օգնում է հայտնաբերել և չեզոքացնել չարագործների կողմից բրենդի ներկայացուցիչ ձևանալու դեպքերը և բրենդի ապօրինի օգտագործման այլ տեսակները

- Digital Identity Intelligence-ը  հետևում է սպառնալիքներին և պաշտպանում ղեկավարներին ու աշխատակիցներին նպատակաուղղված հարձակումներից

- Financial Intelligence-ը հայտնաբերում է վտանգված վճարային տվյալները դարկնեթում և լրացնում դրանք VisaNet-ից ստացված տեղեկատվությամբ՝ չմշակված տվյալները վերածելով օգտակար տեղեկատվության խարդախությունների դեմ պայքարի և ռիսկերի կառավարման թիմերի համար

 

Միավորելով կիբեռսպառնալիքների և խարդախությունների մասին տվյալները՝ VTIP-ն օգնում է ֆինանսական հաստատություններին ավելի լավ կանխատեսել սպառնալիքները վաղ փուլերում, սահմանել արձագանքման առաջնահերթությունները և նվազեցնել հավանականությունը, որ կիբեռմիջադեպերը կվերածվեն խարդախության հետևանքով առաջացած կորուստների։

 

Վստահության ամրապնդում վճարումների էկոհամակարգում

 

Visa-ն արդեն տևական ժամանակ է, ինչ առաջատար դիրք է զբաղեցնում թվային վճարումների անվտանգության ապահովման գործում՝ վերջին հինգ տարիների ընթացքում ավելի քան 13 միլիարդ դոլար ներդնելով տեխնոլոգիաների մեջ, այդ թվում՝ խարդախության մակարդակի նվազեցման և ցանցի անվտանգության բարձրացման միջոցառումներում։  Gartner Consulting ընկերությունը Visa-ին շնորհել է ամենաբարձր վարկանիշը (4,9) համանման ընկերությունների շրջանում՝ կիբեռանվտանգության ծրագրի հասունության ընդհանուր մակարդակի համար։

 

Կիբեռռիսկերի զարգացմանը զուգընթաց՝ ֆինանսական կազմակերպություններն առերեսվում են կիբեռսպառնալիքների մասին վերլուծական տվյալների աճող պահանջարկի հետ, որոնք հատուկ ադապտացված են վճարումների ոլորտի համար։ VTIP լուծման շրջանակներում հաճախորդներին հասանելիություն տրամադրելով կիբեռանվտանգության իր սեփական, փորձարկված գործիքներին՝ Visa-ն շարունակում է օգնել ֆինանսական կազմակերպություններին նախապես արձագանքել կիբեռսպառնալիքներին, նվազեցնել հետագա խարդախությունների մակարդակը և ամրապնդել վստահությունը էկոհամակարգի ներսում։

 

 

Visa-ի մասին

 

Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: