Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026 12:50
Ալեքսանդր Ավանեսով

ՀԿԵ ՓԲԸ-ը երկրոդ երկաթուղային զբոսաշրջային ուղևորությունն է կազմակերպում  եվրոպացի զբոսաշրջիկների համար 

ՀԿԵ ՓԲԸ-ը երկրոդ երկաթուղային զբոսաշրջային ուղևորությունն է կազմակերպում  եվրոպացի զբոսաշրջիկների համար 

Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը եվրոպացի զբոսաշրջիկների համար կազմակերպում է նոր, թվով երկրոդ երկաթուղային զբոսաշրջային ուղևորությունը։ 

ՀԿԵ հաղորդագրության համաձայն, այն կանցկացվի հուլիսի 4-ց 12-ը, երբ մինչև 200 զբոսաշրջիկ (հիմնականում Չեխիայից) կուղևորվեն Երևան-Վանաձոր-Այրում-Թբիլիսի-Բաթումի-Երևան երթուղով։ Նրանք 8 օր ապրելու են ՀԿԵ ընկերության նոր և ժամանակակից վագոններում, այցելելու են զբոսաշրջային վայրեր, ծանոթանալու են Հայաստանին և Վրաստանին ՀԿԵ վագոնի պատուհանից և ոչ միայն։ 

«Ներկայիս ուղևորությունն արդեն երկրորդն է, որը կազմակերպում են ՀԿԵ ընկերությունը և չեխական «Գեպարդ Էքսպրեսը»։ Առաջինը տեղի ունեցավ 2025 թվականին և ունեցավ բազմաթիվ դրական արձագանքներ։ Դրա արդյունքում ՀԿԵ ընկերությունը ստանում է և ներկա պահին դիտարկում է առաջարկներ այլ ընկերություններից», - նշվում է հաղորդագրությունում։