Հինգշաբթի, 25 Հունիսի 2026 11:52
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ փոխվարչապետը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի տարեկան նիստին

ՀՀ փոխվարչապետը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի տարեկան նիստին

Արմինֆո.ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հեռավար ձևաչափով մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի տարեկան նիստին։

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, նիստի ընթացքում քննարկվել և ընդունվել են մի շարք որոշումներ, այդ թվում՝ Բանկի 2025 թվականի տարեկան և ֆինանսական հաշվետվությունների հաստատումը, շահույթի բաշխման մասին որոշումը, ինչպես նաև 2026 թվականի համար արտաքին աուդիտորի նշանակումը։ Հաստատվել են նաև Բանկի 2022-2026 թվականների ռազմավարության իրականացման արդյունքները և Բանկի զարգացման 2027-2031 թվականների նոր ռազմավարությունը։

Նշենք, որ Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի 2022-2026 թվականների ռազմավարությունն ուղղված է տրանսպորտային ենթակառուցվածքների, կանաչ էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացմանը։ Հանրապետության համար նախատեսված ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար։