Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026 13:18
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի իշխանությունները աշխատում են Կապանի «Սյունիք» օդանավակայանին միջազգային կարգավիճակ շնորհելու ուղղությամբ

Հայաստանի իշխանությունները աշխատում են Կապանի «Սյունիք» օդանավակայանին միջազգային կարգավիճակ շնորհելու ուղղությամբ

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում աշխատանքներ են տարվում Կապանի «Սյունիք» օդանավակայանին միջազգային կարգավիճակ շնորհելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Հիշեցնելով, որ օդանավակայանը կանոնավոր չվերթների իրականացմանը մեկնարկել է 2 տարի առաջ, նա նշել է, որ նման կարգավիճակ ստանալու համար այն ժամանակ առկա էին որոշակի իրավական հարցեր, որոնք արդեն լուծված են։

«Մենք մշակել ենք ճանապարհային քարտեզ, որպեսզի օդանավակայանը ստանա միջազգային կարգավիճակ։ Դա թույլ կտա ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը, սկսել միջազգային չվերթների իրականացումը, ինչը զգալի ազդեցություն կունենա զբոսաշրջության զարգացման վրա», - ասել է Սիմոնյանը։ Միևնույն ժամանակ, փոխնախարարն ընդգծել է, որ մշակված ճանապարհային քարտեզի շրջանակներում բազմաթիվ գերատեսչություններ ունեն իրենց անելիքների բաժինը։ «Մենք բարձր ենք գնահատում այս օդանավակայանի ներուժը։ Բոլոր նախանշված աշխատանքների կատարումից հետո դրան կշնորհվի միջազգային կարգավիճակ։ Վստահ եմ, որ առջևում մեզ լավ նորություններ են սպասվում», - ընդգծել է նա։

Նշենք, որ «Սյունիք» օդանավակայանում չվերթներն իրականացվում են L-410UVP-E20 ինքնաթիռով, որը տեղավորում է 17 ուղևոր։ Տոմսի արժեքը 20 հազար դրամ է։ Շաբաթական իրականացվում է հինգ չվերթ։ Կանոնավոր չվերթներից բացի, կազմակերպվում են նաև չարտերային չվերթներ։ Ընդ որում, հաճախորդները տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներ են՝ մասնավոր անձանցից մինչև բիզնես, սոցիալական տարբեր շերտերի ներկայացուցիչներ։ Ներկայումս օդանավակայանի հաստիքակազմը բաղկացած է 40 հոգուց, որոնց մեծ մասը տեղի բնակիչներ են, կան նաև մի քանի նեղ մասնագետներ Երևանից։