Երեքշաբթի, 23 Հունիսի 2026 19:51
Ալինա Հովհաննիսյան

Ռուսաստանը կարող է դիզվառելիքի արտահանման լիակատար արգելք սահմանել

Ռուսաստանը կարող է դիզվառելիքի արտահանման լիակատար արգելք սահմանել

Արմինֆո. Ռուսաստանի կառավարությունը քննարկում է երկրից դիզելային վառելիքի արտահանման լիակատար արգելքի սահմանումը։ Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», այդ մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ:

 

Ռուսաստանի վառելիքի շուկայում իրավիճակը համարելով բարդ, սակայն վերահսկելի, նա պատմել է, որ կառավարությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում շուկան այդ հումքով ապահովելու համար: Մասնավորապես, ավելացվել են բոլոր նավթավերամշակման գործարանների հզորությունները, կրճատվել են վերանորոգման ժամկետները, պլանային վերանորոգումները հետաձգվել են։

 

Այժմ դիզելային վառելիքի արտահանում թույլատրվում է միայն անմիջապես արտադրողներին։

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն,  հղում անելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության միջև ստորագրված 2025 թվականի ինդիկատիվ հաշվեկշիռների համաձայն, ՌԴ-ից Հայաստան ավտոմոբիլային բենզինի մատակարարումները նախատեսված են 230 հազար տոննա, իսկ դիզելային վառելիքինը՝ 175 հազար տոննա ծավալով: