
Արմինֆո.Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2026 թվականի հունիսի 16-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարել է վարույթի երկատման Հայաստանի միջնորդությունը` Liormand Holdings Limited ընկերությունը և Կարապետյաններն ընդդեմ Հայաստանի արբիտրաժային գործով:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Հայաստանը ներկայացրել էր փաստարկներ, որոնցով հիմնավորել է, որ արբիտրաժային տրիբունալի կողմից գործի քննության իրավազորությունը բացակայում է։ Միջազգային տրիբունալը բավարար հիմքեր է տեսել Հայաստանի Կառավարության ներկայացված բոլորը փաստարկները վարույթի նախնական փուլում առանձին քննության առարկա դարձնելու համար։
Հայաստանի էական փաստարկներից է այն, որ Կարապետյանները չեն բավարարում համապատասխան միջազգային համաձայնագրով ամրագրված «ներդրող» հասկացության պահանջներին, ինչպես նաև խախտել են այդ համաձայնագրի 9(2)-րդ հոդվածի պահանջները։
«Այս կարևոր որոշումը հնարավոր է դարձնում, որ միջազգային տրիբունալը շատ ավելի վաղ փուլում քննարկի իրավազորության հարցերը և ամբողջությամբ մերժի Հայաստանի դեմ ներկայացված բոլոր պահանջները», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ " Liormand Holdings Limited-ն ու Կարապետյաններն ընդդեմ Հայաստանի" գործը միջազգային ներդրումային արբիտրաժ է (Ստոկհոլմի Առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտում), որը նախաձեռնվել է կիպրական ընկերության և Կարապետյան ընտանիքի անդամների կողմից ընդդեմ Հայաստանի կառավարության ՝ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" (ՀԷՑ) ՓԲԸ ազգայնացման փորձի պատճառով: 2025 թվականի հուլիսին արտակարգ արբիտրը ժամանակավոր միջոցների մասին որոշում էր կայացրել ՝ Հայաստանին պարտավորեցնելով ձեռնպահ մնալ հարկադիր օտարման մասին օրենքների կիրառումից, սակայն մերժել էր հայցվորների մնացած պահանջները։ 2025 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ՀԷՑ-ին զրկեց էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից ։ 2025 թվականի դեկտեմբերին Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը վերջնական որոշում է կայացրել։ Նա ամբողջությամբ մերժել է Կարապետյան ընտանիքի միջնորդությունը ՝ հայցվող միջանկյալ միջոցները համարելով անհիմն, ինչպես նաև հայցվորներին պարտավորեցրել է փոխհատուցել դատական ծախսերը:
Ինքը ՝ գործարար Սամվել Կարապետյանը, կալանավորվել էր Հայաստանում՝ 2025 թվականի ամռանը, ավելի ուշ խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի և գրավի։ Նրա քրեական գործի հետաքննությունը, որը ներառում էր հարկեր չվճարելու, հափշտակությունների և փողերի լվացման մեղադրանքներ, ավարտվել է 2026 թվականի գարնանը։