
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները նոր հնարավորություններ են փնտրում հայրենական արտադրանքը Եվրոպական միության երկրների շուկաներ արտահանելու համար։ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 17-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Սննդամթերքի անվտանգության մասին" օրենքում և հարակից փաստաթղթերի փաթեթում ՀՀ կառավարության կողմից ներկայացված փոփոխությունները:
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, 2025 թվականից Հայաստանը հնարավորություն է ստացել ակվակուլտուրային ձուկ, ձկնկիթ և այլ ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ, սակայն, Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն, մատակարարումներ իրականացնելու համար տեղական ընկերությունները պետք է գրանցվեն եվրոպական էլեկտրոնային վերահսկողության TRACES համակարգում, ստուգում անցնենեն և համապատասխանեն ԵՄ կանոնակարգերին, որը վերահսկում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Համակարգում գրանցվելու համար տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են դիմումներ ներկայացնել տեսչական մարմին, որն էլ իր հերթին ստուգումներ կիրականացնի տնտեսավարող սուբյեկտի օբյեկտում, և դրական արդյունքի դեպքում հայտը կներկայացվի Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը: Հայրենական արտադրանքի անվտանգության հետ կապված խնդիրների լուծումը թույլ կտա անարգել իրականացնել ձկան և ձկնամթերքի մատակարարումը եվրոպական շուկա: Այս պահի դրությամբ արդեն 5 հայտ է ներկայացվել 5 ընկերություններից։