Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026 15:39

Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները

Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները

Արմինֆո.Ընտանեկան ուղևորություն Փարիզ երեք անձի համար, Սիթիզենի տարեկան բաժանորդագրություններ և ոչ միայն… Ամփոփվել են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի արդյունքները:

Մրցանակները հաղթողներին են հանձնվել ամփոփիչ միջոցառման ժամանակ:
Գլխավոր մրցանակակիր Անի Զախարյանի խոսքով, արշավի մասին տեղեկացել է հենց Սիթիզենում՝ Կոնվերս Բանկի C360 Arca քարտով վճարման ժամանակ: Դա, ի դեպ, եղել է քարտով առաջին վճարումը: Անսպասելի մրցանակը ոչ միայն ոգևորել, այլև խրախուսել է նրան այսուհետ ևս գործարքներ կատարել հենց C360 Arca քարտով:


Նշենք, որ արշավն իրականացվել է մայիսի 28-ից մինչև հունիսի 5-ը ներառյալ: Արշավի մասնակից են դարձել բոլոր նրանք, ովքեր Սիթիզենում գնումներ են կատարել Կոնվերս Բանկի C360 Arca քարտով, լրացրել տվյալները և գցել մասնակցության կտրոնն արկղի մեջ:


Ամփոփիչ միջոցառման և արշավի մասին մանրամասն՝ տեսանյութում: