
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքներն աճ են գրանցել, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազել։ Եվրոյով գործարքներ արդեն գրեթե չորս ամիս չեն իրականացվում։
Մասնավորապես, դոլարային գործարքների աճը 20 անգամ դանդաղել է՝ մինչև 20,5%, իսկ ռուբլով գործարքների միտումը 25,5% աճից շրջադարձ է կատարել դեպի 27,6% անկում ։ Դա թույլ է տվել դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակայության պահպանում ռուբլով գործարքների նկատմամբ՝ գրեթե 2 անգամ խզումով։
Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթ (08-12.06.26 համեմատ 01 - 05.06.26) դոլարի առքի աճն ուղեկցվել է վաճառքի աճի դանդաղմամբ, եվրոյի առքուվաճառքի միտումը աճից շրջադարձ է կատարել դեպի անկում, ինչը դիտվել է նաեւ ռուբլով գործարքներում, որոնց առքուվաճառքի միտումը նույնպես աաճից շրջադարձ է կատարել դեպի անկում։
Արդյունքում, ս.թ. հունիսի 8-12 - ը դրամը շարունակել է արժևորվել դոլարի նկատմամբ' 368,5 - ից մինչև 367,5 դրամ/1դոլար, արժևորման տրամադրվելով նաև եվրոյի նկատմամբ' 430-ից մինչև 427,3 դրամ/1եվրո, միաժամանակ, թուլանալով ռուբլու նկատմամբ' 4,89-ից մինչև 4,90 դրամ/1 ռուբլի: Մեկ տարի առաջ ՝ 2025թ. հունիսի 12 - ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 384,3 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 442,5 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 4,77 դրամ/1 ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի և եվրոյի նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին, համապատասխանաբար, 4% և 3%, և ռուբլու նկատմամբ 3% արժեզրկման մասին: