Երեքշաբթի, 9 Հունիսի 2026 18:09
Ալինա Հովհաննիսյան

Երևանում բնակարանները շարունակում են թանկանալ՝ դրանց առքուվաճառքի գործարքների բարձր աճի ֆոնին

Երևանում բնակարանները շարունակում են թանկանալ՝ դրանց առքուվաճառքի գործարքների բարձր աճի ֆոնին

Արմինֆո. Երևանի բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի միջին շուկայական արժեքը 2026թ. 1-ին եռամսյակում աճել է 3,8% - ով (մեկ տարի առաջվա 1,5% - ի դիմաց)՝ կազմելով, միջին հաշվով, 482.1 հազ.դրամ/1 քմ:

 

Ինչպես վկայում են Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները, Երևանում բնակարանների ամենաբարձր գներն ավանդաբար պահպանում է Կենտրոն համայնքը ՝ միջինը 908.4 հազ.դրամ/1քմ (տարեկան աճը ՝ 102%) ։ Հաջորդը Արաբկիրն է, որտեղ բազմաբնակարան շենքերում արժեքը գրանցվել է 633.4 հազ.դրամ/1քմ մակարդակում (տարեկան աճը ՝ 0.8%): Առաջատար եռյակը եզրափակում է Դավիթաշենը ՝ 494.8 հազ.դրամ/1քմ (տարեկան աճը ՝ 2.9%) ։

 

Մայրաքաղաքում բնակարանների ամենացածր գներն ավանդաբար պահպանվում են Նուբարաշեն համայնքում, որտեղ բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է միջինը 249.9 հազ. դրամ / 1 քմ ՝ տարեկան 5.5% աճով:

 

Ընդհանուր առմամբ, 2025թ. առաջին եռամսյակում Երևանում կատարվել է բնակարանների առքուվաճառքի 4704 գործարք, ինչը 67,6%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից (մեկ տարի առաջվա 8,7% աճի դիմաց)։ Կատարված առքուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալից բնակարաններին առնչվող գործարքների մասնաբաժինը կազմում է 69,7%:

 

Դրան հաջորդում են ավտոտնակներին առնչվող գործարքները՝ 1218 կամ 18,1 տոկոս (տարեկան աճը ՝ 34 տոկոս), առանձնատներին առնչվող գործարքները՝ 334 կամ 4,9 տոկոս (տարեկան աճը ՝ 29,5 տոկոս), հասարակական նշանակության շենքերին առնչվող գործարքները ՝ 250 կամ 3,7 տոկոս (տարեկան աճը ՝ 36,6 տոկոս), հողերին առնչվող գործարքները՝ 217 կամ 3,2 տոկոս (տարեկան աճը ՝ 41,8 տոկոս), եւ բոլորովին չնչին տոկոսը բաժին է ընկնում արտադրական նշանակության շենքերին առնչվող գործարքներին 22 կամ 0,03% (տարեկան անկումը՝ 38,9%):

 

 Ընդհանուր առմամբ, Երևանում 2026թ. առաջին եռամսյակում կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 6745 գործարք ՝ տարեկան 55,2% աճով:

 

Մայրաքաղաքում 2026թ.առաջին եռամսյակում գրանցվել են անշարժ գույքի վարձակալության 1 713 գործարք, ինչը 5,3% - ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից:

 

Ըստ Կադաստրի տվյալների, ընդհանուր առմամբ, Երևանում հաշվետու ժամանակահատվածում կատարվել է անշարժ գույքին առնչվող 20449 գործարք ' տարեկան 30.1% աճով, ինչը կազմում է Հայաստանում կատարված գործարքների ընդհանուր թվի 34.4% - ը:

 

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում DCD կառուցապատող ընկերության փոխտնօրեն, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի անդամ Հովհաննես Բասենցյանը նշել է անշարժ գույքի շուկայի զարգացման հիմնական գործոնները՝                հիփոթեքային վարկերի շրջանակներում եկամտահարկի վերադարձման մեխանիզմի գործողության ավարտից հետո: Հիմնական պատճառների թվում նա նշել է ոլորտի սեգմենտացիան, կառուցապատողների և գնորդների իրավասության աճը, ինչպես նաև վճարման և տարաժամկետ վճարման ճկուն մեխանիզմների ներդրումը:

 

Միաժամանակ, փորձագետը նշել է, որ, այնուամենայնիվ, նման զարգացումն առավելապես պայմանավորված է ներդրումային պահանջարկով ։ «Իհարկե, կա նաեւ բնակարանների կարիք, բայց դա՝ երկրորդ հերթին։ Մենք տեսնում ենք, որ գնորդները ձեռք են բերում, հիմնականում, պրեմիում դասի անշարժ գույք, որոնց համար դա արդեն 4-րդ, 5-րդ բնակարանն է՝ կամ վաճառքի, կամ վարձակալության միջոցով եկամուտ ստանալու նպատակով։ Ներդրումային գնորդները առքուվաճառքի գործարքների ավելի ակտիվ մասնակիցներ են, ինչն էլ խթանում է շուկան", - ասել է Բասենցյանը։

 

Երեւանում գների շարունակական աճը, փորձագետի կարծիքով, միանգամայն իրատեսական է թվում: «Իմ կարծիքով, ներուժը հետագա աճի համար պահպանվում է այն դեպքում, մինչդեռ, գների էական նվազման նախադրյալներ ես չեմ տեսնում։ Նախ, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը մնում է զարգացող երկիր: Նման տնտեսություններին բնորոշ է անշարժ գույքի գների կայուն աճը, ընդ որում, հաճախ ավելի բարձր տեմպերով, քան զարգացած երկրներում: Երկրորդ, շուկայի վրա ազդում է շինարարության ինքնարժեքի աճը։ Եթե միաժամանակ աճում են նախագծերի իրականացման ծախսերը, և պահպանվում է գնորդների շրջանում պահանջարկը, դա անխուսափելիորեն անդրադառնում է բնակարանի վերջնական արժեքի վրա", - ասել է Բասենցյանը։ Եթե բացառենք ֆորս-մաժորային սցենարները, ապա, ինչպես նշել է DCD-ի ղեկավարի տեղակալը, Հայաստանի անշարժ գույքի շուկան առաջիկա տարիներին կպահպանի աճի միտումը, ընդ որում, անցնելով բնական սրբագրումների միջով։