

Արմինֆո.Wizz Air ավիաընկերությունը հունիսի 8-ից ուղիղ չվերթներ է գործարկում Երևանի և Լոնդոնի միջև։ Այս մասին հայտնել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի «Լուտոն» օդանավակայան չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։
Ավիաընկերությունը հունիսի 7-ից չվերթներ է գործարկում նաև դեպի հունական Հռոդոս կղզի։ Չվերթները կիրականացվեն հինգշաբթի և կիրակի օրերին։
