Հինգշաբթի, 4 Հունիսի 2026 17:27
Ալինա Հովհաննիսյան

FLYONE ARMENIA-ն գործարկել է Երևան-Ալիկանտե-Երևան երթուղով չվերթերը

FLYONE ARMENIA-ն գործարկել է Երևան-Ալիկանտե-Երևան երթուղով չվերթերը

Արմինֆո.  «FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 4-ից մեկնարկել է Երևան-Ալիկանտե-Երևան չվերթերը:

 

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հաղորդագրության համաձայն, թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:

 

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ», - ասվում է հաղորդագրությունում:

 

Հիշեցնենք, որ FLYONE ARMENIA -ն (www.flyone.am) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին։ Ավիաընկերության պարկը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 ինքնաթիռներից, որոնք լիովին համապատասխանում են Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի (IATA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) անվտանգության չափանիշներին։ Ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում դեպի ավելի քան քսաներեք ուղղություններով՝ ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ, և այդ թիվը շարունակում է աճել։ Գործարկումից ի վեր FlyOne Armenia-ն տեղափոխել է ավելի քան երեք միլիոն ուղևոր։