
Արմինֆո. 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստան է այցելել 825.4 հազար զբոսաշրջիկ, ինչը 19.3% - ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Ինչպես հաղորդում է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն, միայն մայիսին զբոսաշրջիկների թիվը հասել է գրեթե 200 հազարի։ Ընթացիկ տարվա ապրիլի համեմատ աճը գրանցվել է 15,5%-ի, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 9,9%-ի մակարդակում։
Հատկանշական է, որ այս անգամ գերատեսչությունը չի հրապարակել զբոսաշրջային հոսքի տվյալները՝ ըստ երկրների։
Նշենք, որ Հայաստան այցելությունների թվով անփոփոխ առաջատարները Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի զբոսաշրջիկներ են։ Մասնավորապես, նախորդ ժամանակահատվածում (հունվար-ապրիլ) Հայաստան ամենաշատ զբոսաշրջային այցելությունները գրանցվել են Ռուսաստանից (36%), Վրաստանից (14%) և Իրանից (7%):