Երեքշաբթի, 2 Հունիսի 2026 17:43

Լավագույն արդյունքը. Կոնվերս Բանկը AMX և CDA մրցանակաբաշխությունում միանգամից 5 մրցանակի է արժանացել

Լավագույն արդյունքը. Կոնվերս Բանկը AMX և CDA մրցանակաբաշխությունում միանգամից 5 մրցանակի է արժանացել

Արմինֆո. Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) և ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակաբաշխության չորս անվանակարգում, ևս մեկ մրցանակի արժանացել է Բանկի ֆինանսական շուկաների վարչության ղեկավար Հասմիկ Մաթևոսյանը։

Մրցանակաբաշխությունն անցկացվել է մայիսի 29-ին՝ AMX-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, որը համախմբել էր պետական կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում կապիտալի շուկայի ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։

Հաղթանակը միանգամից հինգ անվանակարգում ընդգծում է Կոնվերս Բանկի ակտիվությունն ու արդյունավետ ջանքերը կապիտալի շուկայի տարբեր ուղղություններում.

For Long-Term Cooperation with Funded Pension System. մրցանակ կուտակային կենսաթոշակային համակարգի հետ աշխատանքի համար

Կոնվերս Բանկը կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների սպասարկումն իրականացնում է 2014 թվականից։

Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն վերաբերում է երկարաժամկետ խնայողությունների և սոցիալական կայունության ձևավորմանը։ Տարիներ շարունակ Կոնվերս Բանկն աշխատել է ներդրումների վստահելի և կանխատեսելի մեխանիզմների զարգացման ուղղությամբ, և այս մրցանակը ոլորտում Թիմի աշխատանքների արդյունավետության վկայությունն է։

Best Exchange Member in the FX Market. լավագույնը արտարժույթի շուկայում

Հայաստանի ֆոնդային բորսան բարձր է գնահատել Բանկի ակտիվությունն ու գործարքների ծավալը նաև արտարժույթի հարթակում։

Հասմիկ Մաթևոսյանի խոսքով` արտարժույթի շուկան պահանջում է արագություն, ճշգրտություն, ռիսկերի արդյունավետ կառավարում և գործընկերների վստահություն։ Այս արդյունքներին Բանկը հասել է թիմային հետևողական աշխատանքի շնորհիվ։

Most Active Exchange Member on the Tabadul Platform. ամենաակտիվը Tabadul հարթակում

Կոնվերս Բանկը Աբու Դաբիի ֆոնդային բորսային անդամակցել է նախորդ տարի՝ իր հաճախորդներին հնարավորություն տալով Tabadul HUB-ի միջոցով ներդրումներ կատարել նաև տարածաշրջանային այդ հաբում ներկայացված ընկերություններում։

Tabadul հարթակում Բանկի ակտիվությունը վկայում է միջազգային շուկաներում աշխատելու կարողությունների, պրոֆեսիոնալիզմի մասին և կարևոր քայլ է տարածաշրջանային ֆինանսական շուկային ինտեգրվելու, հաճախորդների ներդրումային հնարավորություններն ընդլայնելու տեսանկյունից։

Best Exchange Member in Government Bonds Market. լավագույնը պետական պարտատոմսերի շուկայում

Կոնվերս Բանկը պետական պարտատոմսերի շուկայի ակտիվ մասնակից է 2008 թվականից։

Պետական պարտատոմսերի շուկան երկրի ֆինանսական կայունության կարևորագույն հիմնասյուներից է։ Այս ոլորտում Բանկի ակտիվ մասնակցությունը նպաստում է շուկայի զարգացմանը, ներդրողների վստահության բարձրացմանը և պետական պարտքի արդյունավետ կառավարմանը։

Best Trading Partner. Հասմիկ Մաթևոսյան

Կոնվերս Բանկի ֆինանսական շուկաների վարչության ղեկավար Հասմիկ Մաթևոսյանն այս մրցանակին արժանանում է երկրորդ անգամ։

Հասմիկ Մաթևոսյանն ասում է. «Նման գնահատականները ոչ միայն ձեռքբերում են, այլև պատասխանատվություն։ Դրանք մեզ պարտավորեցնում են շարունակել աշխատել նույն նվիրումով՝ ապահովելով արդյունավետություն և ցուցաբերելով մասնագիտական բարձր կարողություններ, թիմային արդյունավետ աշխատանք»։

Նշենք, որ Կոնվերս Բանկը Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում հաղթող է ճանաչվել նաև նախորդ տարիներին: