Երեքշաբթի, 2 Հունիսի 2026 17:14
Ալինա Հովհաննիսյան

Երևանում մեկնարկել է Ռուսաստանի տարածաշրջանային ընկերությունների գործարար առաքելությունը

Երևանում մեկնարկել է Ռուսաստանի տարածաշրջանային ընկերությունների գործարար առաքելությունը

Արմինֆո. Երևանում մեկնարկել է Ռուսսատանի Օմսկի և Վորոնեժի մարզերի ընկերությունների գործարար առաքելությունը, որը կազմակերպվել է արտահանմանն աջակցման տարածաշրջանային կենտրոնների կողմից ՝ Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աջակցությամբ: 

Ինչպես հաղորդել է Առևտրային ներկայացուցչության մամուլի ծառայությունը,  պատվիրակության կազմում  են ագրոարդյունաբերական համալիրը և սննդի արդյունաբերությունը ներկայացնող ձեռնարկություններ: 

Պաշտոնական մասից հետո ռուսական ընկերությունները բանակցություններ են սկսել հայ գործընկերների հետ ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են արտադրանքի մատակարարման, կոոպերացիոն կապերի զարգացման, արտադրության առանձին ուղղությունների տեղայնացման և համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները: 

Գործարար առաքելության շրջանակներում մասնակիցները կանցկացնեն մի շարք B2B հանդիպումներ, կայցելեն Հայաստանի պրոֆիլային ձեռնարկություններ և կազմակերպություններ, ինչպես նաև կներկայացնեն իրենց արտադրանքն ու ծառայությունները պոտենցիալ գործընկերներին և դիստրիբյուտորներին: 

Ակնկալվում է, որ առաքելության անցկացումը կնպաստի միջտարածաշրջանային գործարար կապերի ամրապնդմանը, ռուսական ընկերությունների արտահանման հնարավորությունների ընդլայնմանը և Օմսկի, Վորոնեժի մարզերի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության նոր ուղղությունների ձևավորմանը: