
Արմինֆո. «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 2-ից մեկնարկել է Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով չվերթերը:
Ինչպես հաղորդում է "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը, թռիչքները կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի: Ավիատոմսեր կարելի է ձեռք բերել ՝ shirakavia.am կայքում։
Նշենք, որ դեռևս ապրիլին ԱրմԻնֆո-ն, հղում անելով Uzbekistan Airports-ին, հաղորդել էր նման չվերթի հնարավոր մեկնարկի մասին: «Ակնկալվում է, որ չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ Boeing 737 ինքնաթիռներով: Նոր երթուղու բացումը, ինչպես սպասվում է, կամրապնդի Հայաստանի և Ուզբեկստանի միջև զբոսաշրջային և գործարար կապերը: Ավելի վաղ այս երթուղու ուղևորները ստիպված էին տեղփոխում կատարել Մոսկվայում, Ստամբուլում և Թբիլիսիում", - ասվում է Uzbekistan Airports-ի հաղորդագրության մեջ:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2025 թվականին Ուզբեկստանից Հայաստան է այցելել 3 918 զբոսաշրջիկ, ինչը 2,9% - ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը: