
Արմինֆո. "Ռոսսելխոզնադզոր"-ը 2026 թվականի մայիսի 21-27-ն անցկացրել է Հայաստանի ձկնաբուծական ձեռնարկությունների տեսչական ստուգում, ինչպես նաև այցելել է իշխանի պահման և բուծման ֆերմաներ: Ինչպես հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը, ձեռնարկությունների 50 տոկոսը հրաժարվել է ստուգումից։
Տեսչության արդյունքների համաձայն, 2026 թվականի հունիսի 2-ից հայկական կողմը պետք է դադարեցնի անասնաբուժական սերտիֆիկացումը՝ Ռուսաստանում կենդանի ձուկ և ձկնամթերք ստացողների հասցեին՝ հայկական բոլոր ընկերություններից՝ բացառությամբ տեսչություն անցած երկու ընկերությունների, մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը։
"Թույլատրված երկու գործարանների ձկնամթերքը Ռուսաստան կներմուծվի անվտանգության ցուցանիշների լաբորատոր մոնիթորինգի պայմանով", - նշում է աղբյուրը:
Հիշեցնշենք, որ ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, հղում անելով Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, հաղորդել էր, որ հայկական 4 ձկնաբուծական տնտեսություններում կատարված ստուգումների արդյունքում թույլատրվել է Ռուսաստանի Դաշնություն ներմուծել հայկական երկու կազմակերպությունների ՝ "ՄՖ Էքսպորտ" ՍՊԸ և "Ինվեստ Պլյուս" ՍՊԸ արտադրանքը: