Երկուշաբթի, 1 Հունիսի 2026 10:15
Ալեքսանդր Ավանեսով

Օվերչուկ. Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի մատակարարումների առնչությամբ

Օվերչուկ. Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի մատակարարումների առնչությամբ

Արմինֆո.Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի մատակարարումների առնչությամբ, սակայն Ռուսաստանը շահագրգռված չէ իրադարձությունների նման զարգացմամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ «Վեստի»-ին։

 

Նրա խոսքով ՝ Հայաստանը, փաստորեն, այլընտրանք չի ունենա ռուսական գազին, իսկ առանցքային հարցը լինելու է դրա մատակարարման երթուղին։

 

"Նրանք, ընդամենը, պետք է նայեն քարտեզին, նայեն, թե ինչ խողովակաշարեր են այնտեղ նույնիսկ հիմա գործում։ Անմիջապես կտեսնեն, թե ումից են ստանալու ռուսական գազը ՝ հաշվի առնելով 30 տոկոս արտահանման տուրքը, հաշվի առնելով, որ դա լինելու է շուկայական գինը։ Եվ, հաշվի առնելով, որ միջնորդները նույնպես կցանկանան ստանալ եկամտի իրենց բաժինը", - ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

 

Նա նշել է, որ նման սցենարի դեպքում Հայաստանի համար գազը կարող է թանկանալ տուրքերի, շուկայական գնի և միջնորդների մասնակցության պատճառով: "Ուստի Հայաստանում շատ բարդ իրավիճակ է լինելու։ Մենք դա չենք ուզում", - ասել է Օվերչուկը։

 

 Հիշեցնենք, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները բարդացել են դեպի ԵՄ Հայաստանի ինտեգրացիոն գծի ֆոնին։ Անցած շաբաթ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաղորդել էր, որ Մոսկվան նախազգուշացրել է Երևանին գազի, նավթամթերքի և ալմաստների վերաբերյալ համաձայնագրերի չեղարկման ռիսկի մասին, եթե Հայաստանն անդամակցի ԵՄ-ին: Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևն ավելի ուշ հայտարարել էր, որ Մոսկվան Երևանից պատասխան չի ստացել ։ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հիշեցրել էր, որ Հայաստանը ռուսական գազն ստանում է արտոնյալ գնով ՝ 177,5 դոլար 1000 խմ դիմաց, մինչդեռ, Եվրոպայի համար գինը կազմում է 633 դոլար:

 

Հայաստան ռուսական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների անմաքս մատակարարումների մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվին և վավերացվել 2014 թվին։ Այն տարածվում է միայն ներքին սպառման ծավալների վրա և արգելում է վերաարտահանումը։