Շաբաթ, 30 Մայիսի 2026 11:45
Մարիաննա Մկրտչյան

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրապարակել է «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ ստուգումների առաջին արդյունքները

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրապարակել է «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ ստուգումների առաջին արդյունքները

Արմինֆո. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրապարակել է մայիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ("Ռոսսելխոզնադզոր") հետ իրականացված համատեղ ստուգումների առաջին արդյունքները:

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն, հայաստանյան ձկնաբուծական 4 ձեռնարկություններում իրականացված համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական երկու կազմակերպությունների՝ «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ՍՊ ընկերությունների, արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն:

 

«Մյուս երկու ընկերությունների, ինչպես նաև բուսաբուծական 8 արտադրավայրերի ստուգումների արդյունքները դեռևս ամփոփման փուլում են», - հավելել են տեսչական մարմնում:

 

Մայիսի 15-ին "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը բանակցություններ է վարել Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների իրավասու մարմինների փոխգործակցության և ռուսական շուկա հայկական բուսական և անասնապահական արտադրանքի մատակարարման պահանջների պահպանման հարցերը: Հայկական կողմի խնդրանքով "Ռոսսելխոզնադզոր"-ը տեսաչական ստուգումներ է անցկացրել այն ձեռնարկություններում, որոնց մատակարարումները Ռուսաստան դադարեցվել են՝ ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող կեղծված ձկնամթերքի ներմուծման կասկածի պատճառով: