Հինգշաբթի, 21 Մայիսի 2026 12:23
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ծանր մեքենաշինության ճյուղերի զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրին

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ծանր մեքենաշինության ճյուղերի զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրին

Արմինֆո. ՀՀ կառավարությունը մայիսի 21-ի նիստում հավանություն է տվել 2025 թ. հունիսի 5-ին Դուշանբեում ստորագրված «Ծանր մեքենաշինության ճյուղերի զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, այն միտված է տվյալ ոլորտում համաձայնագրի մասնակից պետությունների ձեռնարկությունների միջև փոխշահավետ և արդյունավետ համագործակցության համար բարենպաստ պայմանների ձևավորմանը: Համաձայնագիրը նպատակ ունի նպաստել կողմերի ծանր մեքենաշինության ճյուղերի համար արդյունաբերական արտադրության զարգացմանը՝ հիմնականում կոոպերացիայի աճի, նոր արտադրական արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման և փոխանակման, նորարարական թարմացման, ռեսուրսների խնայողության և էկոլոգիական անվտանգության, ինչպես նաև նշված ճյուղերի արտադրանքի մրցունակության աճի միջոցով: Համաձայնագրի շրջանակում ենթադրվում է կողմերի ծանր մեքենաշինության ճյուղերի զարգացման նպատակով համագործակցության ուղղությունների լայն շրջանակ: