Հինգշաբթի, 21 Մայիսի 2026 10:16
Մարիաննա Մկրտչյան

«Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 22-ից սահմանափակում է Հայաստանից ծաղիկների ներկրումը

«Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 22-ից սահմանափակում է Հայաստանից ծաղիկների ներկրումը

Արմինֆո.  «Ռոսսելխոզնադզոր»-ը 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառում Հայաստանից ծաղկի արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ մինչև ջերմոցային տնտեսությունների ստուգման և դրա արդյունքների վերլուծության ավարտը:

«Ռոսսելխոզնադզոր»-ի էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, որոշումն ընդունվել է Ռուսաստանի բուսասանիտարական բարեկեցությունն ու արտահանման ներուժը պաշտպանելու համար: "Չնայած ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացրած երաշխիքներին՝ ԵԱՏՄ համար կարանտինային օբյեկտների հայտնաբերումը շարունակվում է։ 96,2 մլն հատ ծաղկի

ներմուծման ընթացքում հայտնաբերվել է 135 դեպք: Դա կազմում է ամբողջ 2025 թվականի ընդհանուր բացահայտումների 77% - ը", - հայտարարել են տեսչական մարմնից։

 

Նշենք, որ ՌԴ հայկական ծաղիկների արտահանման հետ կապված նման խնդիր է առաջացել նախորդ տարվա ամռանը։ Փորձագետները դրանում քաղաքական ենթատեքստ են տեսնում։