Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026 14:46
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում կընդլայնվեն էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման ոլորտները

Հայաստանում կընդլայնվեն էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման ոլորտները

Արմինֆո.Հայաստանում կընդլայնվեն էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման ոլորտները։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը մայիսի 20-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված հարկային օրենսգրքի փոփոխություններին:

 

Ներկայացնելով փոփոխությունները՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ էլեկտրոնային ՀԴՄ-ները կդիտարկվեն որպես ավանդական ՀԴՄ-ների այլընտրանք: Հակոբյանի խոսքով՝ տեխնոլոգիական զարգացմանը և թվային ծառայությունների աճին զուգընթաց անհրաժեշտություն է առաջանում ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման շրջանակը, դրանք դարձնել ավանդական ՀԴՄ-ների այլընտրանքային գործիք, ինչը թույլ կտա ապահովել նույն գործառույթների իրականացումն ավելի պարզ և ժամանակակից եղանակներով: Մասնավորապես, առաջարկվում է միասնականացնել ՀԴՄ-ներին և էլեկտրոնային ՀԴՄ-ներին վերաբերող բոլոր դրույթները, որոնք կկիրառվեն երկու տեսակի սարքերի նկատմամբ:

 

Նաև առաջարկվում է ընդունել նորմատիվ ակտ, որին համապատասխան, կառավարությունը կսահմանի տեխնիկական պահանջները էլեկտրոնային դրամարկղային մեքենայի նկատմամբ, դրա գրանցման եւ գրանցումից հանելու կարգը, ինչպես նաեւ դրա կիրառման կանոնները։ Փաստաթղթում նաեւ հստակեցվում են գործունեության ոլորտները, դեպքերը, ժամկետները, երբ էլեկտրոնային դրամարկղային մեքենայի օգտագործումը պարտադիր է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար՝ վաճառք, աշխատանքներ կատարելիս կամ ծառայությունների մատուցելիս։