Ուրբաթ, 15 Մայիսի 2026 10:35
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման և մշակման ոլորտում համագործակցության հնարավորությունները

Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման և մշակման ոլորտում համագործակցության հնարավորությունները

Արմինֆո Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի քարտուղարի՝ տեքստիլի, սպառողական ապրանքների, նյութերի, կրիտիկական հանքանյութերի և մետաղների հարցերով փոխտեղակալ Ջոշուա Քրունի հետ։

 

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, քննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման և մշակման ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները։

 

Զրուցակիցներն անդրադարձել են ոլորտում առկա ներդրումային հնարավորություններին, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցությանը։

Կարևորվել է գլոբալ մատակարարման շղթաներում կրիտիկական հանքանյութերի ռազմավարական նշանակությունը, և ընդգծվել ոլորտում համագործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը։