Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026 13:42
Ալեքսանդր Ավանեսով

ՀԾԿՀ-ն հաստատել է Հայկական ԱԷԿ-ի 2026 թվականի ներդրումային ծրագիրը

ՀԾԿՀ-ն հաստատել է Հայկական ԱԷԿ-ի 2026 թվականի ներդրումային ծրագիրը

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մայիսի 13-ի նիստում հաստատել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2026 թվականի ներդրումային ծրագիրը։

ՀԾԿՀ հաղորդագրության համաձայն՝ ծրագրի իրականացմանն ուղղվելու է 3,4 միլիարդ դրամ (առանց ԱԱՀ-ի)։ Ներդրումային ծրագիրն ուղղված է կայանի տեխնիկական վերազինմանն ու արդիականացմանը, ինչպես նաև ատոմակայանի աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ այլ ոլորտներում ներդրումների կատարմանը։

Հիշեցնենք, որ ներկայումս Հայկական ԱԷԿ-ը գտնվում է հնգամսյա պարապուրդի մեջ, որը կապված է պլանային-նախազգուշական վերանորոգման և վառելիքի վերալիցքավորման հետ։ 3,4 միլիարդ դրամ գումարն ուղղվելու է հենց այս խնդիրների լուծմանը։ Սակայն դրան զուգահեռ նախատեսվում է իրականացնել աշխատանքների հսկայական ծավալ՝ ուղղված երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագրին մինչև 2036 թվականը։ Երկրի պետական բյուջեից այս նպատակների համար կայանին տրամադրվել է 63,2 միլիարդ դրամի պետական վարկ։