Ուրբաթ, 8 Մայիսի 2026 18:21
Ալինա Հովհաննիսյան

I եռամսյակում Հայաստանն ավելացրել է կոնյակի և գինու արտադրության ծավալները

I եռամսյակում Հայաստանն ավելացրել է կոնյակի և գինու արտադրության ծավալները

Արմինֆո. Հայաստանում 2026թ. I եռամսյակի արդյունքներով գրանցվել է երկրում արտադրվող բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրության աճ, բացառությամբ վիսկիի, օղու և լիկյորի: Այս մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները: Մասնավորապես, կոնյակի արտադրության ծավալը տարեկան դինամիկան 39,4% անկումից դուրս է բերել 9% աճի՝ կազմելով 3,5 մլն լիտր, գինունը՝ 36,3% անկումից 26,7% աճի՝ կազմելով 1,7 մլն լիտր, իսկ փրփրուն գինունը (շամպայն)՝ 23,3% անկումից 5,8% աճի՝ կազմելով 238,6 հազար լիտր:

Գարեջրի արտադրության աճը 3,6%-ից արագացել է մինչև 42,1%՝ ապահովելով 6,3 մլն լիտր ծավալ:

Միևնույն ժամանակ, օղու, լիկյորի և այլ սպիրտային խմիչքների արտադրությունը, կազմելով 204,9 հազար լիտր, մնացել է անկման գոտում, սակայն տեմպերը զգալիորեն դանդաղել են՝ 30,7%-ից մինչև 4,3%: Վիսկիի արտադրությունը, կազմելով 475,7 հազար լիտր, տարեկան դինամիկայում վատթարացել է՝ 2,7 անգամ աճից հասնելով 24,9% անկման: