
Արմինֆո. 20-ից ավելի գունային երանգ ու 100-ից ավելի տեսակ-երանգ համադրությամբ տանիքի ծածկեր։ Մեր օրերում գույնի, ձևի ու որակի նկատմամբ պահանջները փոխվել են, շուկայում առաջարկները՝ շատացել:
Տանիքի համար ամեն ինչ հնարավոր է գտնել Սթիլ Կոնցեռնում։ 2013 թվականից շուկայում գործող ընկերությունն այսօր առաջարկում է հայրենական արտադրության ցինկապատ և պոլիմերային ծածկույթով տանիքի թիթեղներ, մետաղական կղմինդրներ և սայդինգներ, դրանց համալրող դետալներ, ինչպես նաև գիպսակարդոնի ցինկապատ պրոֆիլներ, եվրոդռների և ֆասադային պրոֆիլներ, սվաղի ուղղորդիչներ ու այլ շինարարական արտադրանք։ Մրցակցությունից չեն վախենում. նախընտրում են արտադրել որակյալ արտադրանք՝ գին-որակ լավագույն համադրությամբ: Այդ նպատակով պարբերաբար թարմացնում են տեխնոլոգիաներն ու սարքավորումները:
Հումքը ներկրում են Կորեայից, Մալայզիայից, Ֆիլիպիններից, արտադրում Հայաստանում և իրացնում Հայաստանի ողջ տարածքում: Գործում է առաքում:
Բիզնեսի զարգացման ճանապարհին ընկերության հուսալի գործընկերն է Կոնվերս Բանկը՝ բիզնեսի ֆինանսավորման ընդգրկուն գործիքակազմով:
Համագործակցության շրջանակում ներգրավված շրջանառու միջոցների շնորհիվ ավելացել են հումքի ներկրման ծավալները, արտադրատեսականին ընդլայնվել է՝ ապահովելով բիզնեսի հետագա աճը:
Տեսանյութն՝ այստեղ
Conversebank.am, 010 511 211