Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 12:02
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում կշարունակվի համայնքների խոշորացման գործընթացը. օրենքի նախագիծ

Հայաստանում կշարունակվի համայնքների խոշորացման գործընթացը. օրենքի նախագիծ

Արմինֆո.Հայաստանում կշարունակվի համայնքների խոշորացման գործընթացը։ ՀՀ Ազգային ժողովը մայիսի 6-ի լիագումար նիստում քննարկում է ՀՀ կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված "Վարչատարածքային բաժանման մասին" օրենքի փոփոխությունները:

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանի խոսքով ՝ նախատեսվում է խոշորացնել Ստեփանավանի, Գորիսի և Եղեգնաձորի համայնքները:

 

Ստեփանավան խոշորացված համայնքում կընդգրկվեն ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքների 20 բնակավայրեր:

 

Գորիսի համայնքը կմիավորի Գորիս, Տաթև և Տեղ համայնքների 28 բնակավայր:

 

Եղեգնաձորի համայնքը կներառի Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքների  32 բնակավայր:

 

Խոշորացումից հետո Հայաստանում համայնքների թիվը կկազմի 64։ Ավետիսյանը նշել է, որ առաջիկայում համայնքների խոշորացման գործընթացը կշարունակվի ևս 7 համայնքներում, այդ թվում՝ Երևանում, Գյումրիում և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով բնակեցված հինգ համայնքներում: Համայնքների խոշորացումն ուղղված է վարչական ծախսերի կրճատմանը և զարգացման ավելի լայնածավալ ծրագրերի իրականացմանը: