Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 11:59
Մարիաննա Մկրտչյան

Հայ գործարարների պատվիրակությունը մասնակցում է SelectUSA համաժողովին ԱՄՆ-ում

Հայ գործարարների պատվիրակությունը մասնակցում է SelectUSA համաժողովին ԱՄՆ-ում

Արմինֆո Այս օրերին Միացյալ Նահանգներում է հայ գործարարների պատվիրակությունը՝ մասնակցելու SelectUSA համաժողովին, որը մայրաքաղաք Վաշինգտոն է բերել ագրոբիզնեսի, դեղագործության, պարենային արտադրության, ֆինանսական խորհրդատվության և ՏՏ անվտանգության առաջատար ընկերությունների գործադիր պաշտոնյաների՝ ԱՄՆ շուկայում ընդլայնման ու ներդրումների հեռանկարները դիտարկելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

 

«Օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքում ձևավորված կայունությունը, բացված հեռանկարներն ու ԹՐԻՓՓ նախաձեռնությունը տնտեսական համագործակցության նպաստավոր հիմքեր են ապահովում մեր երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար», - նշվում է դեսպանատան հաղորդագրությունում։