Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 10:36
Ալեքսանդր Ավանեսով

Ֆրանսիական Expertise France գործակալությունը Հայաստանում կստանա նույն արտոնությունները, ինչ եւ՝ PROPARCO ընկերությունը

Ֆրանսիական Expertise France գործակալությունը Հայաստանում կստանա նույն արտոնությունները, ինչ եւ՝ PROPARCO ընկերությունը

Արմինֆո Ֆրանսիան մտադիր է ավելի ակտիվ մասնակցել Հայաստանում ներդրումային ծրագրերին և նպաստել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Ազգային ժողովի մայիսի 6-ի լիագումար նիստում քննարկվում է ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված Ֆրանսիայի Հանրապետության կառավարության հետ 2018 թվականի մայիսի 28-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունը:

 

Փաստաթուղթը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ արձանագրությունն ստորագրվել է 2025 թվականի մայիսին և նպատակաուղղված է հայ - ֆրանսիական հարաբերությունների խորացմանը։ Նախատեսվում է, մասնավորապես, Հայաստանում Expertise France գործակալության ներկայացուցչության տեղակայման իրավունք տրամադրել, որը Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) խմբի անդամ է: Արձանագրության համաձայն, արտոնությունները, որոնք նախկինում տրամադրվել էին AFD-ին և PROPARCO ընկերությանը, կտարածվեն Expertise France-ի վրա: Սակայն տվյալ գործակալության համար հարկային արտոնությունները չեն տարածվի Հայաստանի այն քաղաքացիների վրա, որոնք վարձվելու են Expertise France-ի կողմից ։ Հայաստանում գործակալությունը կդառնա PROPARCO ընկերության բաղկացուցիչ մասը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ AFD-ն կշարունակի ֆինանսավորել Հայաստանում պետական հատվածը (ենթակառուցվածք, գյուղատնտեսություն, էներգետիկա), իսկ PROPARCO-ն ՝ մասնավոր հատվածը ֆինանսական ինստիտուտների (բանկերի) եւ ուղղակի ներդրումների միջոցով: Expertise France-ի գործունեությունը երկրում առավելապես կենտրոնացած կլինի տեխնիկական աջակցության տրամադրման վրա: Հիմնական գործունեությունն ուղղված է լինելու պետական կառավարմանն աջակցությանը, տնտեսության զարգացմանը, կայուն զարգացմանը և ԵՄ կողմից ֆինանսավորվող նախագծերի իրականացմանը, օրինակ, բրենդիի համար աշխարհագրական նշումների ստեղծմանը: