Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026 15:36
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում Բարգուշատի թունելի կառուցմամբ կզբաղվի ֆրանսիական երկու ընկերությունների կոնսորցիումը

Հայաստանում Բարգուշատի թունելի կառուցմամբ կզբաղվի ֆրանսիական երկու ընկերությունների կոնսորցիումը

Արմինֆո Հայաստանում Բարգուշատի թունելը կկառուցի ֆրանսիական երկու ընկերությունների՝ «Vinci Construction Grands Projects» և «Razel - Bec Sas» կոնսորցիումը: ՀՀ կառավարությունն ապրիլի 30-ի նիստում հավանություն է տվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և կոնսորցիումի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը:

 

Բարգուշատի թունելը առանցքային ենթակառուցվածքային նախագիծ է Հայաստանում, որը կդառնա երկրի ամենաերկար թունելը (մոտ 8,65 կմ): Այն "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի մաս կազմող Սիսիան-Քաջարան նոր ճանապարհի կառուցման լայնածավալ նախագծի մի մասն է։ Սիսիան-Քաջարան 60 կմ երկարությամբ նոր ճանապարհը կլինի տեխնիկական երկրորդ կարգի։ Այն կանցնի լեռնային բարդ ռելիեֆով, կներառի 27 կամուրջ ՝ 4,7 կմ ընդհանուր երկարությամբ, և 9 թունել՝ 12,5 կմ ընդհանուր երկարությամբ (Բարգուշատի ամենաերկար թունելը՝ մոտ 8,6 կմ երկարությամբ): Ավարտվել է այդ նախագծի միջազգային մրցույթի նախաորակավորման փուլը, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 23 ընկերություններ Եվրոպայից, Չինաստանից և այլ երկրներից: ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող 2,6 մլրդ եվրո ֆինանսական աջակցության ընդհանուր փաթեթից առաջիկա հինգ տարիներին 600 մլն եվրոն կուղղվի Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցմանը: Եւս 150 մլն դոլար կտրամադրի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը, որի միջոցները կառավարում է Եվրասիական զարգացման բանկը: 500 մլն դոլար արդեն հատկացրել է ԱԶԲ-ն ։ 60 կմ երկարությամբ ճանապարհահատվածը կլինի 80 կմ/ժ հաշվարկային արագությամբ։

 

"Հյուսիս-Հարավ" նախագիծը թույլ կտա իրանական սահմանից մինչև վրացական սահման հեռավորությունը 556 կմ-ից կրճատել մինչև 490 կմ։ Ճանապարհը զգալիորեն կհեշտացնի դեպի Սև ծով ելքը ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար ։ Նախագիծը ելք կապահովի դեպի Սև ծով և դեպի եվրոպական երկրներ՝ Հայաստանի (Մեղրի - Կապան - Գորիս-Երևան - Աշտարակ - Գյումրի - Բավրա) և Վրաստանի տարածքով ։ Միջանցքի շինարարությունն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել 2019 թվականին։ Ծրագրի արժեքը մշտապես վերանայվել է դեպի բարձրացում։ 2012թ. սեպտեմբերին, երբ սկսվեց ավտոմայրուղու շինարարությունը, գումարը, որը նշում էին Հայաստանի կառավարության ներկայացուցիչները, մի քանի անգամ պակաս էր ՝ 962 մլն դոլար, այսօր խոսքը մոտ 3 մլրդ դոլարի ներդրումների մասին է։

 

Նշենք նաև, որ VINCI Construction Grands Projets-ը և Razel-Bec Sas-ը հայտնի են որպես միջազգային խոշոր շինարարական ընկերություններ, որոնք զբաղվում են բարդ թունելներով և ենթակառուցվածքային օբյեկտներով։