

Արմինֆո. ՀՀ դեսպանատանը ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և Միջազգային Ֆրանշիզային Ասոցիացիայի նախագահ և գործադիր տնօրեն Մեթ Հալլերի հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև մի քանի ապրանքանիշերի ներկայությունը հայկական շուկայում ապահովելու և ընդլայնելու հնարավորությունները՝ ընդգծելով փոխշահավետ գործընկերային հարաբերությունների զարգացման կարևորությունը։
