Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026 15:07
Կարինա Մելիքյան

Արդյունաբերության հատվածի աճի հետ մեկտեղ բարձրացել է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը

Արդյունաբերության հատվածի աճի հետ մեկտեղ բարձրացել է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը

Արմինֆո. Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2026թ. հունվար-մարտին 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է՝  102.1%-ից մինչև 109.2%: Դա դիտվել է արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի բարելավման ֆոնին՝ 18,5% անկումից մինչև 13,4% աճ ՝ ապահովելով 748 մլրդ դրամ (1,98 մլրդ դոլար) ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։  Վիճակագրության համաձայն,  2026թ. մարտին 2025թ. մարտի համեմատ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը ևս բարձրացել է՝ 101.9%-ից մինչև 109.5%: Դիտարկվող այս ժամանակահատվածում արդյունաբերության հատվածի դինամիկան նույնպես բարելավվել է 16,9% անկումից դեպի  7% աճ։