Շաբաթ, 25 Ապրիլի 2026 11:34
Կարինա Մելիքյան

Հայաստանի արժութային միջբանկային շուկայում 2026թ. ապրիլի 20-ից 23-ը դոլարային գործարքները պահպանել են աճը, իսկ ռուբլով գործարքները շարունակել են կրճատվել:

Հայաստանի արժութային միջբանկային շուկայում 2026թ. ապրիլի 20-ից 23-ը դոլարային գործարքները պահպանել են աճը, իսկ ռուբլով գործարքները շարունակել են կրճատվել:

Արմինֆո.Հայաստանի արժութային միջբանկային շուկայում 2026թ. ապրիլի 20-ից 23-ը դոլարային գործարքները պահպանել են աճը, իսկ ռուբլով գործարքները շարունակել են կրճատվել: Եվրոյով գործարքներ արդեն երկու ամիս է՝ չեն իրականացվում: Մասնավորապես, դոլարային գործարքների աճը դանդաղել է 5,1 անգամից մինչև 54%, իսկ ռուբլով գործարքների անկումը դանդաղել է 19%-ից մինչև 8%: Սա թույլ է տվել դոլարային գործարքների շաբաթական ծավալին պահպանել գերակայությունը ռուբլով գործարքների նկատմամբ՝ մեծացնելով տարբերությունը 3 անգամից մինչև 5 անգամ:

Դրան զուգահեռ, ներբանկային արժութային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (20.04.26-23.04.26՝ 13.04.26-17.04.26-ի համեմատ) դոլարի, եվրոյի և ռուբլու առքուվաճառքի միտումը աճից շրջվել է դեպի անկում: Արդյունքում, սույն թվականի ապրիլի 20-ից 23-ը դրամը շարունակել է արժևորվել դոլարի նկատմամբ՝ 372,5-ից հասնելով 371,3 դրամ/$1-ի, միաժամանակ սկսել է արժևորվել նաև եվրոյի նկատմամբ՝ 438-ից հասնելով 435 դրամ/1 եվրոյի, և շարունակել է արժեզրկվել ռուբլու նկատմամբ՝ 4,86-ից հասնելով 4,88 դրամ/1 ռուբլու: Մեկ տարի առաջ՝ 2025թ. ապրիլի 23-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմում էր 390 դրամ/$1, եվրոյի նկատմամբ՝ 444,5 դրամ/1 եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 4,69 դրամ/1 ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների հետ համեմատած մատնանշում է դրամի տարեկան արժևորում դոլարի և եվրոյի նկատմամբ համապատասխանաբար 5% և 2%-ով, և արժեզրկում ռուբլու նկատմամբ 4%-ով:

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ արժութային միջբանկային շուկայում սույն թվականի ապրիլի 20-ից 23-ը (ապրիլի 24-ը ոչ աշխատանքային օր է) ամեն օր իրականացվել են միաժամանակ և՛ դոլարային, և՛ ռուբլով գործարքներ: Արդյունքում, դոլարային գործարքների ընդհանուր շաբաթական ծավալը կազմել է $43 մլն՝ 372,37 դրամ/$1 միջին փոխարժեքով (նախորդ շաբաթվա 374,43 դրամ/$1-ի դիմաց), իսկ ռուբլով գործարքների ընդհանուր շաբաթական ծավալը նվազել է մինչև 691 մլն ռուբլի՝ 4,95 դրամ/1RUB միջին փոխարժեքով (նախորդ շաբաթվա 4,94 դրամ/1RUB-ի դիմաց): Դոլարային գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է չորեքշաբթի օրը (ապրիլի 22-ին)՝ $15,5 մլն, իսկ ռուբլով գործարքների ամենամեծ ծավալը բաժին է ընկել երկուշաբթի օրվան (ապրիլի 20-ին)՝ 300 մլն ռուբլի:

Ներբանկային արժութային շուկայում սույն թվականի ապրիլի 20-ից 23-ը, նախորդ շաբաթվա (13.04.26-17.04.26) համեմատ, դոլարի առքուվաճառքի միտումը 9,4-4,7% աճից շրջվել է դեպի 28-30,3% անկում, ինչը նկատվել է նաև եվրոյով գործարքների դեպքում (առքուվաճառքի միտումը 36,3-36% աճից շրջվել է դեպի 40-37% անկում) և ռուբլով գործարքների դեպքում (առքուվաճառքի միտումը 43-24% աճից շրջվել է դեպի 35-25,5% անկում): Արդյունքում, հաշվետու շաբաթվա ընթացքում գնվել է 130.8 մլն դոլար՝ 371,08 դր/$1 միջին փոխարժեքով, 35.9 մլն եվրո՝ 434,13 դր/1EUR միջին փոխարժեքով, և 7.8 մլրդ ռուբլի՝ 4,90 դր/1RUB միջին փոխարժեքով, իսկ վաճառվել է 127.6 մլն դոլար՝ 373,65 դր/$1 միջին փոխարժեքով, 37.5 մլն եվրո՝ 440,85 դր/1EUR միջին փոխարժեքով, և 2.1 մլրդ ռուբլի՝ 5,01 դր/1RUB միջին փոխարժեքով: Հաշվետու շաբաթվա ընթացքում երկուշաբթի օրը արձանագրվել է եվրոյի առքի առավելագույն ծավալը (ապրիլի 20-ին՝ 12.7 մլն եվրո), հաջորդ օրը գրանցվել է դոլարի առքի և եվրոյի վաճառքի ամենամեծ ծավալը (ապրիլի 21-ին՝ $44 մլն և 14.7 մլն եվրո), այնուհետև չորեքշաբթի օրը արձանագրվել են դոլարի և ռուբլու վաճառքի առավելագույն ծավալները (ապրիլի 22-ին՝ $42.9 մլն և 805.2 մլն ռուբլի), իսկ ռուբլու առքի ամենամեծ ծավալը բաժին է ընկել հինգշաբթի օրվան (ապրիլի 23-ին՝ 2.4 մլրդ ռուբլի):

Ըստ ՀՀ ԿԲ տվյալների՝ 2026թ. հունվար-փետրվար ամիսներին Կենտրոնական բանկը արժութային շուկայում իրականացրել է 571.9 մլն դոլարի ինտերվենցիա՝ փոխարժեքի արժևորմամբ դեկտեմբերյան 381,49 դր/$1-ից մինչև փետրվարյան 378,26 դր/$1, և դրանք եղել են միայն առքի գործառնություններ:

Ներբանկային արժութային շուկայում 2026թ. հունվար-փետրվարին գնվել է 1.223 մլրդ դոլար, 307.8 մլն եվրո և 62.8 մլրդ ռուբլի, իսկ վաճառվել է 1.473 մլրդ դոլար, 388.8 մլն եվրո և 20.8 մլրդ ռուբլի: Սա ներբանկային արժութային շուկայում ձևավորել է փետրվարյան առքի փոխարժեքը 376,25 դր/$1, 442,91 դր/1 եվրո և 4,87 դր/1 ռուբլի մակարդակում, իսկ վաճառքի փոխարժեքը՝ 378,64 դր/$1, 449,22 դր/1 եվրո և 4,97 դր/1 ռուբլի մակարդակում՝ 2025թ. դեկտեմբերյան 380,38 դր/$1, 442,74 դր/1 եվրո, 4,83 դր/1 ռուբլի (առք) և 382,62 դր/$1, 449,26 դր/1 եվրո, 4,91 դր/1 ռուբլի (վաճառք) դիմաց:

Արժութային միջբանկային շուկայում 2026թ. հունվար-փետրվարին իրականացվել են 66.9 մլն դոլարի, 5.3 մլն եվրոյի և 4.4 մլրդ ռուբլու գործարքներ: Սա ուղեկցվել է միջբանկային շուկայում դրամի արժեզրկմամբ ռուբլու նկատմամբ մինչև փետրվարյան 4,91 դր/1 ռուբլի և եվրոյի նկատմամբ մինչև 447,18 դր/1 եվրո, և արժևորմամբ դոլարի նկատմամբ մինչև 377,87 դր/$1՝ 2025թ. դեկտեմբերյան համապատասխանաբար 4,88 դր/1 ռուբլի, 446,80 դր/1 եվրո և 381,33 դր/$1 ցուցանիշների դիմաց:

Ֆոնդային բորսայի արժութային հարթակում 2026թ. հունվար-փետրվարին իրականացվել են 10.2 մլն դոլարի գործարքներ, որոնք ուղեկցվել են դրամի արժևորմամբ մինչև փետրվարյան 377,63 դր/$1՝ հոկտեմբերյան 387,75 դր/$1-ից, երբ նախորդ տարի վերջին անգամ բորսայում «երևացել էին» դոլարային գործարքներ:

Ամբողջ 2025 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը արժութային շուկայում փետրվար-դեկտեմբեր ամիսներին իրականացրել է ընդհանուր առմամբ 1,796 մլրդ դոլարի ինտերվենցիա՝ փոխարժեքի արժևորմամբ փետրվարյան 394,19-ից մինչև դեկտեմբերյան 381,49 դրամ/$1, և դրանք եղել են միայն առքի գործառնություններ:

Ներբանկային արժութային շուկայում ամբողջ 2025 թվականի ընթացքում գնվել է 7,6 մլրդ դոլար, 2,03 մլրդ եվրո և 676,7 մլրդ ռուբլի, իսկ վաճառվել է 10,6 մլրդ դոլար, 3,2 մլրդ եվրո և 177,4 մլրդ ռուբլի: Սա ձևավորել է դեկտեմբերին առքի փոխարժեքը 380,38 դրամ/$1, 442,74 դրամ/1 եվրո և 4,83 դրամ/1 ռուբլի մակարդակում, իսկ վաճառքի փոխարժեքը՝ 382,62 դրամ/$1, 449,26 դրամ/1 եվրո և 4,91 դրամ/1 ռուբլի մակարդակում (2024թ. դեկտեմբերյան 394,84 դրամ/$1, 413,75 դրամ/1 եվրո, 3,84 դրամ/1 ռուբլի՝ առքի և 398,16 դրամ/$1, 420,09 դրամ/1 եվրո, 3,97 դրամ/1 ռուբլի՝ վաճառքի դիմաց):

Արժութային միջբանկային շուկայում ամբողջ 2025թ. ընթացքում իրականացվել են ավելի քան 567 մլն դոլարի և 39,5 մլրդ ռուբլու գործարքներ, իսկ եվրոյով գործարքներ իրականացվել են միայն փետրվար-մարտ, մայիս և դեկտեմբեր ամիսներին՝ 5,9 մլն եվրո ընդհանուր գումարով: Սա ուղեկցվել է միջբանկային շուկայում դրամի արժեզրկմամբ ռուբլու նկատմամբ մինչև դեկտեմբերյան 4,88 դրամ/1 ռուբլի և եվրոյի նկատմամբ մինչև 446,8 դրամ/1 եվրո, և արժևորմամբ դոլարի նկատմամբ մինչև 381,33 դրամ/$1՝ 2024թ. դեկտեմբերյան համապատասխանաբար 3,84 դրամ/1 ռուբլի, 414,25 դրամ/1 եվրո և 396,1 դրամ/$1 ցուցանիշների դիմաց: 2025թ. ընթացքում արժութային միջբանկային շուկայում դոլարային գործարքների ամենամեծ ծավալը նկատվել է հունվարին ($81 մլն), ռուբլով գործարքներինը՝ մայիսին (7,7 մլրդ ռուբլի), իսկ եվրոյով գործարքներինը՝ դեկտեմբերին (4 մլն եվրո): Հիշեցնենք, որ Հայաստանի արժութային միջբանկային շուկայում ռուբլով գործարքները մեկնարկել են 2022թ. մարտի 14-ից:

Բորսայական արժութային հարթակը, ութ տարվա «լռությունից» հետո, վերսկսել է աշխատանքը 2024 թվականի հունիսից, և հինգ ամսվա ընթացքում (հունիս-հոկտեմբեր) դոլարային գործարքների ընդհանուր գումարը կազմել է 14,7 մլն դոլար, ինչն ուղեկցվել է դրամի արժևորմամբ հունիսյան 388,90-ից մինչև հոկտեմբերյան 387,75 դրամ/$1: 2024թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին բորսայական արժութային հարթակը դատարկ է եղել: Ամբողջ 2025 թվականի ընթացքում բորսայական արժութային հարթակում իրականացվել են 29,4 մլն դոլարի գործարքներ՝ ուղեկցվելով դրամի արժևորմամբ հունվարյան 398,75-ից մինչև դեկտեմբերյան 381,25 դրամ/$1: Բորսայական արժութային հարթակն ակտիվ է եղել ամբողջ 2025 թվականի ընթացքում՝ արձանագրելով ամսական առավելագույն ծավալը նոյեմբերին՝ 8,8 մլն դոլար: