Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026 18:36

Առանց կայուն էներգետիկայի ԱԲ ֆաբրիկայի նման մեգա-նախագծերի իրականացումն իրատեսական չէ. փորձագետ

Առանց կայուն էներգետիկայի ԱԲ ֆաբրիկայի նման մեգա-նախագծերի իրականացումն իրատեսական չէ. փորձագետ

Արմինֆո. Հայաստանում նախատեսվում է կառուցել Firebird մասշտաբային ԱԲ-տվյալների-կենտրոն (ԱԲ-ֆաբրիկա)՝ NVIDIA-ի մասնակցությամբ, որը կողմնորոշված է արհեստական բանականության տեխնոլոգիաներին: 500 մլն դոլարի ներդրմամբ գործարանը կտեղակայվի Հրազդան քաղաքում՝ դառնալով տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական ենթակառուցվածքային օբյեկտներից մեկը:

 

Արտասահմանյան պարբերականներից մեկի հետ հարցազրույցում (առանց հղման իրավունքի - խմբ.) ԱրմԻնֆո ԼԳ տնտեսական մեկնաբան եւ տնօրեն Էմանուիլ Մկրտչյանը նշել է, որ տվյալ մեգա - նախագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կլինի էական: Նման մասշտաբի նախագիծ առաջին անգամ կիրականացվի նորանկախ Հայաստանում։ Նախագծի առաջին արձագանքներն ինքնին խոսուն են. հայկական ֆինանսական կազմակերպություններն առաջին անգամ խոշոր սինդիկացված վարկ են տրամադրել նախագծային ֆինանսավորման համար:

 

"300 մլն ԱՄՆ դոլարը մեծ գումար է Հայաստանի համար՝ նման վարկի համար։ Միջոցները կուղղվեն նախագծի առաջին փուլի իրականացմանը՝ շինարարությանը և առաջին փուլի գործարկմանը։ Մնում է հուսալ, որ նախագծի կազմակերպումը չի ուշանա, ինչպես, օրինակ, եղավ "Ինժեներական քաղաք" նախագծի դեպքում, որի իրագործումը, սկսած գաղափարից մինչև շահագործման հանձնելը, ձգձգվեց ավելի քան 15 տարի և մինչ օրս վերջնականապես չի ավարտվել: Հայկական առևտրային բանկերի մասնակցությունը նախագծին հույս է ներշնչում, որ առաջին փուլը «կանցնի ՏՀ-ի համաձայն» և վարկային պայմանագրի խախտումներ չեն լինի, և մեկ-մեկուկես տարի անց Firebird AI-ն ձեռնամուխ կլինի տվյալների կենտրոնի հզորությունների շահագործման երկրորդ գլխավոր փուլին' դրա հագեցմամբ NVIDIA GB300 (Blackwell) նորագույն չիպերով և Dell PowerEdge բարձր արտադրողականության սերվերներով», - ասում է Էմանուել Մկրտչյանը:

 

Այդ առումով փորձագետը կարևորել է այն հանգամանքը, որ հայկական տվյալների կենտրոնի հզորությունների միայն 80%-ն է նախատեսվում վարձակալության հանձնել ամերիկյան ընկերություններին, իսկ 20%-ն աշխատելու է Հայաստանի տնտեսության համար, ինչն ավելի քան բավարար է AI-գիտություն, բժշկություն, բիզնես և այլ տեղական ենթակառուցվածքի կարիքների տեսանկյունից:

 

Կենտրոնում աշխատելու է մինչև 500 մասնագետ, սակայն նախագծի կարևորությունն այն է, որ Firebird-ը ստիպված է լինելու աշխատել բուհերի հետ և մշտապես մասնագետներ պատրաստել իր համար: Բացի այդ, նախագծի սկզբնական իրականացման բուն փուլը պետք է նախատեսի լայնածավալ շինարարություն նախանշված ժամկետներում, որի ընթացքում կներգրավվի 1000-1500 մարդ: Այդ փուլի կարևորությունը եւս թաքնված է շինարարության հատուկ տեխնոլոգիաների, ենթակառուցվածքային լուծումների իրականացման մեջ։ Դա նոր փորձ է, նոր հնարավորություններ երկրի արդյունաբերաշինարարական ճյուղի համար։ Դա տնտեսության հզոր կուտակիչ և մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա։

 

Մկրտչյանը նաեւ նշել է, որ կարեւորագույն ուղղություններից մեկը կլինի այն, որ երկրին կհաջողվի կոտրել ԱԲ զարգացման «բացասական միտումը», մասնավորապես, դադարեցնել կադրերի արտահոսքը երկրից: Դա նման նախագծերի կարևորագույն տարրն է։ Ոչ միայն աշխատավարձի, այլև մասնագիտական աճի համար արտերկիր աշխատանքի մեկնելու փոխարեն՝ օտարերկրյա աութսորսինգի շրջանակներում աշխատող մասնագետները թե մեկի, թե մյուսի հնարավորություն կստանան հայրենիքում: Տվյալների կենտրոնը աութսորսինգ չէ, որտեղ մասնագետները ստիպված կլինեն կատարել նեղ ուղղվածության առօրյա, ոչ ստեղծագործական աշխատանք (օրինակ ՝ զբաղվել այլոց պատրաստի ՏՏ ապրանքների թեստավորմամբ), այլ խորամուխ կլինեն նոր և մեծ տեմպերով զարգացող ԱԲ տեխնոլոգիաների ոլորտում։

 

Միեւնույն ժամանակ, փորձագետն ընդգծել է, որ նախագիծը կպահանջի զգալի էներգահզորություններ, եւ Հայաստանը դրան բոլորովին պատրաստ չէ։ Նման գործարանի էներգահզորությունների սպառման մակարդակը համեմատելի է 30 հազար բնակչություն ունեցող քաղաքի հետ։ Առաջին փուլում  հզորությունները կլինեն բավարար, հաշվի առնելով այն փաստը, որ երկիրն առայժմ էներգիայի առումով ինքնաբավ է։ Սակայն, եթե խոսենք միջնաժամկետ հեռանկարի մասին, ապա երկրի տնտեսության անցումը նման առաջատար նախագծերի կպահանջի կայուն էներգամատակարարում։ Նման աղբյուր կարող է դառնալ բացառապես նոր ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ), որի կառուցման համար, մեր հնարավորությունների դեպքում, կպահանջվի, առնվազն, 15 տարի։

 

"Այն, որ կառավարությունն այդպես էլ չի կողմնորոշել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցում, մեծ ռիսկեր է ստեղծում, որոնք վաղը կարող են ոչ միայն խաչ քաշել նոր նման նախագծերի իրականացման վրա, այլեւ լրջորեն արգելակել երկրի տնտեսական արդիականացման և վերաինդուստրալիզացման դժվարին և շատ անհրաժեշտ գործընթացը», - նշել է Մկրտչյանը: