
Արմինֆո. ՎՏԲ-ն ներկայումս գտնվում է Հայաստանում "Գալս" դեվելոփերի և պղնձի արտադրության ձեռնարկության վաճառքի ավարտման գործընթացում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը "Փոփոխությունների կապիտալ. նոր ներդրումային լանդշաֆտի ուրվագծերը" թեմայով գործարար-երկխոսության ընթացքում:
"Մենք արդեն վաճառել ենք մի քանի հյուրանոց, գտնվում ենք "Գալս" դեվելոփերային ընկերության վաճառքն ավարտելու գործընթացում, բանակցություններ ենք վարում "Պուլկովո"-ի, հացահատիկային տնտեսության վաճառքի շուրջ։ Հայաստանում կար նաեւ պղնձի արտադրության ձեռնարկություն, որը մեզ էր հասել պարտքերի դիմաց, մենք այնտեղ էլ ավարտական փուլում ենք", - ասել է նա։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարից Հայաստանում Թեղուտի լեռնահարստացման կոմբինատը անցել է ՎՏԲ բանկի վերահսկողությանը՝ նախկին սեփականատեր "Վալլեքս գրուպ"-ի կողմից վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով: ՎՏԲ-ն ֆինանսավորել է շինարարությունը (283 մլն դոլար) և 2024 թվականի դրությամբ կոմբինատը, աշխատելով դուստր կառույցների միջոցով, գործում է ողջ ծավալով՝ չնայած նախկինում ժամանակավոր դադարներին։