
Արմինֆո. Արդեն մեկ ամսից` մայիսի 21–23-ը, Երևանում կկայանա գինու կարևորագույն միջազգային իրադարձություններից մեկը՝ Concours Mondial de Bruxelles-ը, որն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում։
Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, այս նշանակալի միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի դերը՝ որպես գինեգործության հնագույն, բայց, միաժամանակ, արագ զարգացող և նորարար ուղղություն՝ բացելով իր դռները միջազգային գինու համայնքի առջև։
Առաջիկա շաբաթների ընթացքում Concours Mondial de Bruxelles-ի պաշտոնական սոցիալական հարթակներում կներկայացվեն հայկական գինեգործության մասին պատմող հետաքրքիր նյութեր՝ հնարավորություն տալով բացահայտել ոլորտի զարգացումները, պատմությունն ու ժամանակակից ձեռքբերումները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մրցույթի ընդունման նախապատրաստությունն սկսվել է 2019 թվականին: Երկարատև բանակցություններից հետո 2025 թվականի փետրվարին վերջնական համաձայնություն է ձեռք բերվել 2026 թվականին միջոցառումը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ։ Ակնկալվում է ավելի քան 400 փորձագետների մասնակցություն՝ աշխարհի 65 երկրներից։