
Արմինֆո. Ապրիլի 21-ին Նիկոսիայում դեսպան Իննա Թորգոմյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության էներգետիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Միքայել Դամիանոսի հետ։
Ինչպես հաղորդում է Կիպրոսում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները մասնավորապես էներգետիկայի և առևտրի ոլորտներում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման և գործարար կապերի խթանմանմ ուղղված նախաձեռնությունների, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի շրջանակում համագործակցության հեռանկարների շուրջ։
Կողմերը կարևորել են գործնական համագործակցության խթանումը և տնտեսական կապերի ամրապնդումը։