Ուրբաթ, 10 Ապրիլի 2026 13:43
Ալինա Հովհաննիսյան

Աշտարակ-Գյումրի ճանապարհը պատրաստ է. տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Աշտարակ-Գյումրի ճանապարհը պատրաստ է. տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Արմինֆո. Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածն ամբողջությամբ պատրաստ է։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

 

Նա նշել է, որ ճանապարհի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 19-ին: Այդ առիթով, նախարարի ասելով, կկազմակերպվի մեծ ավտոերթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ նախապես գրանցվելով:

 

Նշենք, որ Աշտարակ-Գյումրի հատվածը "Հյուսիս-Հարավ" միջանցքի կենտրոնական հատվածի մի մասն է եւ իրենից չի ներկայացնում մեկ ճանապարհ, այլ բաղկացած է մի քանի ենթահատվածներից․ Աշտարակ-Թալին' կառուցվող մայրուղու մոտ 24 կմ, Ագարակը շրջանցող ճանապարհը' մոտ 8 կմ, Թալին-Լանջիկ՝ մոտ 18,7 կմ, Լանջիկ-Գյումրի՝  մոտ 22-27 կմ։ Աշտարակ-Գյումրի ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 70-80 կմ Երևան-Գյումրի ճանապարհի նոր կամ վերակաառուցվող ավտոմայրուղու ավելի լայն երթուղու կազմում։

 

 Աշտարակ-Գյումրի հատվածի ֆինանսավորումն ապահովել է Ասիական զարգացման բանկը, որը հանդիսանում է ծրագրի առանցքային վարկատուներից մեկը և ֆինանսավորել է մի շարք հատվածներ, այդ թվում ՝ Աշտարակ - Թալին և Թալին-Լանջիկ, ինչպես նաև՝ Եվրոպական ներդրումային բանկը, որը մասնակցել է, մասնավորապես, Լանջիկ-Գյումրի հատվածի ֆինանսավորմանը: Բացի այդ, համաֆինանսավորումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ՝ ծածկելով նախագծի ծախսերի մի մասը:

 

Հիշեցնենք, որ "Հյուսիս-Հարավ" նախագիծը թույլ կտա կրճատել Իրանի հետ սահմանից մինչև Վրասատանի հետ սահման հեռավորությունը՝ 556-ից մինչև 490 կմ: Նախագիծը կապահովի ելք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ՝ Հայաստանի տարածքով (Մեղրի - Կապան - Գորիս - Երևան - Աշտարակ – Գյումրի - Բավրա) դեպի Վրաստան: Միջանցքի շինարարությունն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել դեռևս 2019 թվականին։