Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2026 15:20

Կոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովում

Կոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովում

Արմինֆո. Լոռիում՝ Վանաձորում, կայացել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով մարզային համաժողովը՝ միավորելով բանկային համակարգի, պետական կառույցների և բիզնես համայնքի ներկայացուցիչներին։

Միջոցառմանը մասնակցել է նաև Կոնվերս Բանկը, ի դեմս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրանտ Հակոբյանի, Կորպորատիվ բանկային ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Սարգիս Խաչատրյանի, Կորպորատիվ հաճախորդների ներգրավման և սպասարկման վարչության պետ Արթուր Թարխանյանի և այլ պատասխանատուների:

Համաժողովի շրջանակում Բանկի կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի ներկայացուցիչները հանդիպումներ և քննարկումներ են ունեցել ՓՄՁ ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալով ֆինանսավորման հնարավորություններին, բիզնես վարկավորման գործիքներին և շուկայի զարգացման միտումներին։

Կոնվերս Բանկի Կորպորատիվ հաճախորդների ներգրավման և սպասարկման վարչության պետ Արթուր Թարխանյանի խոսքով՝ նման միջոցառումները կարևոր հարթակ են՝ քննարկելու ՓՄՁ ֆինանսավորման հնարավորությունները, գնահատելու բիզնեսի կարիքները և զարգացնելու բանկ–բիզնես համագործակցությունը։

«ՓՄՁ ֆինանսավորումն ու փոքր և միջին բիզնեսի աջակցությունը Կոնվերս Բանկի առաջնահերթություններից է: Այդ ընկերություններն են ապահովում Հայաստանում աշխատատեղերի զգալի մասը և կարևոր դեր ունեն տնտեսության կայուն զարգացման մեջ»,- նշել է նա՝ հավելելով, որ Բանկը փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկում է ֆինանսավորման լայն գործիքակազմ՝ բիզնես վարկավորում, լիզինգ, արտաքին առևտրի ֆինանսավորում և այլ լուծումներ։

Բանկի առաջարկները մշակվել են՝ հաշվի առնելով ՓՄՁ կարիքները, ապահովում են նպատակային կիրառության լայն շրջանակ և տարբերվում են ինչպես ժամկետներով, այնպես էլ պոտենցիալ վարկառուներին ներկայացվող պահանջներով։

Ծառայությունները հասանելի են ինչպես մասնաճյուղերում, այնպես էլ առցանց։

conversebank.am, 010 511 211։