
Արմինֆո.Բանկերն իրենց առաջարկներով, բիզնեսն՝ իր գաղափարներով քննարկել են Լոռիում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները։ Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ Լոռիում կազմակերպված մարզային համաժողովը դարձել է հարթակ՝ բիզնես համայնքի, բանկերի և պետական կառույցների երկխոսության համար։
Համաժողովը մեկնարկել է «Բանկերը և բիզնեսը Վանաձորում» էքսպոյի բացմամբ, որտեղ ԱրարատԲանկը ներկայացել է բիզնեսի և տնտեսության զարգացմանն ուղղված մրցունակ առաջարկներով՝ բիզնես վարկերից մինչև գյուղատնտեսական վարկավորում։
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկավորման բաժնի պետի տեղակալ Արտակ Մայիլյանը ներկայացրել է Easygoing բիզնես վարկը, որը նախատեսված է փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ ապահովելու բիզնեսի աճը, նոր ներդրումները և շրջանառու միջոցների համալրումը։ Պրոդուկտն ունի երկու բաղադրիչ․ գրավով ապահովված բիզնես վարկ՝ գույքի գնահատված իրացվելի արժեքի մինչև 100%-ի չափով և անգրավ բիզնես վարկ։
«Երկրորդ պրոդուկտը «Արի մեզ մոտ» ակցիան է, որը գործում է մինչև այս ամսվա վերջ։ Ակցիան լավ հնարավորություն է ընձեռում բիզնեսներին՝ տեղափոխելու իրենց գործող վարկերը ԱրարատԲանկ և օգտվելու վարկի տրամադրման շահավետ պայմաններից՝ առաջին տարվա համար 10% տոկոսադրույք և 12 ամիս մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ»,- նշել է ԱրարատԲանկի ՓՄՁ վարկավորման բաժնի պետի տեղակալ Արտակ Մայիլյանը։
Լոռին զարգացող մարզ է՝ հատկապես տուրիզմի և ծառայությունների ոլորտում, բայց նաև արտադրական լուրջ ներուժ ունի։ Այդ իսկ պատճառով առաջարկները կառուցված են այնպես, որ բիզնեսը արագ ֆինանսավորման հնարավորություն ունենա։
«Մեծ թափ է ստացել գյուղվարկավորումը, որն իրականացնում ենք ամբողջ Լոռու մարզում՝ պայմանավորված անասնապահության և ցանքատարածությունների հետ։ Ունենք բազմաթիվ կորպորատիվ վարկառուներ, որոնց հետ շուրջ 10-15 տարի աշխատում ենք թե՛ հաշիվների սպասարկման, թե տարբեր ծառայությունների մատուցման շրջանակում։ Ամեն ամիս ավելանում է իրավաբանական անձանց թիվը։ Մեծ թափ են ստանում հանգստյան տների, հյուրանոցների կառուցման ֆինանսավորման հետ կապված նախագծերը»,- նշել է ԱրարատԲանկի «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչ Վարդան Շաքարյանը և օրինակ բերել բանկի հետ համագործակցության հաջողված նախագծերից մեկը՝ Վանաձոր քաղաքից ոչ հեռու գտնվող Mounthree հյուրանոցային համալիրը։
«ԱրարատԲանկի հետ համագործակցությունը սկսել ենք 2025 թ․-ից՝ պաշտոնական բացմանը զուգահեռ, և հիմա՝ արդյունավետ ֆինանսավորման արդյունքում, Mounthree հյուրանոցային համալիրը Լոռու մարզի լավագույններից է՝ ապահովելով հաճախորդների մեծաքանակ հոսք։ ԱրարատԲանկի հետ համագործակցության արդյունքում ավարտին են հասցվել հյուրանոցի զարգացման մի շարք ծրագրեր։ Հաջորդ փուլերով նախատեսվում են նոր ենթակառուցվածքներ, ծառայություններ, նույնիսկ լեռնադահուկային ուղղություն… Եվ այդ ճանապարհը՝ նորից ԱրարատԲանկի հետ»,- ասում է Mounthree հյուրանոցային համալիրի գործադիր տնօրեն Արեն Գևորգյանը։
Համաժողովի ժամանակ շեշտադրվել էր բանկը որպես գործընկեր ընկալելու մոդելը, իսկ ֆինանսավորումը՝ զարգացման գործիք։