Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026 13:10
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն առաջին եռամսյակում զբոսաշրջիկների թվի ռեկորդ է գրանցել. էկոնոմիկայի նախարար

Հայաստանն առաջին եռամսյակում զբոսաշրջիկների թվի ռեկորդ է գրանցել. էկոնոմիկայի նախարար

Արմինֆո.Հայաստանն առաջին եռամսյակում զբոսաշրջիկների թվի ռեկորդ է գրանցել։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

 

Մասնավորապես, նրա ասելով, 2026 թվականի հունվար-մարտին Հայաստան է այցելել 453 138 զբոսաշրջիկ՝ մեկ տարվա վաղեմության ցուցանիշից 70 հազար մարդով կամ 18,2 տոկոսով ավելի։

 

«Սա ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի զբոսաշրջային վիճակագրության պատմության մեջ։ Նախորդ տարիներին հունվարից մինչեւ մարտ ընկած ժամանակահատվածում երկիրը երբեք այսքան մեծ թվով զբոսաշրջիկներ չի ընդունել", - նշել է նա։