
Արմինֆո. Մարտի 27-29-ը Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում կայացած TOON EXPO 2026 ցուցահանդեսի ընթացքում Արդշինբանկի տաղավարում մասնագիտական խորհրդատվություն է ստացել շուրջ 500 այցելու, որոնց մի մասին տեղում տրամադրվել են հիփոթեքային ֆինանսավորման նախնական հաստատումներ, ընդունվել են հայտեր։
Արդշինբանկը ցուցահանդեսին մասնակցում էր չորրորդ անգամ՝ այս տարի ներկայանալով հատուկ հիփոթեքային առաջարկով, որն առանձնանում է մրցունակ պայմաններով և վարկի տրամադրման ամբողջականացված մոտեցմամբ։
Բանկը հիփոթեքային շուկայում շարունակում է պահպանել առաջատարի դիրքը՝ համագործակցելով մեծ թվով կառուցապատողների հետ։
Համագործակցությունների լայն շրջանակը հնարավորություն է ընձեռել ապագա վարկառուներին անմիջապես ցուցահանդեսի շրջանակներում իրականացնել բնակարանի ընտրությունն ու սկսել ֆինանսավորման գործընթացը՝ խնայելով ժամանակ և էապես արագացնելով ընթացակարգը։
«Այսօր տուն գնելը միայն վարկ վերցնելու մասին չէ․ դա երկարաժամկետ ֆինանսական որոշում է, որտեղ կարևոր է յուրաքանչյուր մանրուք։ Մենք ձգտում ենք մեր հաճախորդներին առաջարկել ոչ միայն մրցունակ պայմաններ, այլև վստահելի և հարմարավետ ճանապարհ՝ ընտրությունից մինչև գործարքի ավարտ»,- նշեց Արդշինբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Միհրան Մուրադյանը։
TOON EXPO 2026-ի շրջանակում ներկայացված հատուկ առաջարկը կգործի մինչև ապրիլի 27-ը։ Համաձայն առաջարկի՝ հիփոթեքային վարկ ձևակերպելու դեպքում հաճախորդները կստանան պրեմիում դասի վարկային քարտ՝ մինչև 2 մլն ՀՀ դրամ նախահաստատված վարկային գծով և անկանխիկ գործարքների դիմաց 2% cashback-ով։ Քարտի սպասարկումը առաջին 12 ամիսների ընթացքում լինելու է անվճար։
Առաջարկը հասանելի է այն հաճախորդների համար, ում անգրավ վարկերի բեռը բանկում չի գերազանցում 5 մլն ՀՀ դրամը։ Առաջարկի այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ։
«Մեր նպատակն է հաճախորդի՝ բնակարան կամ բնակելի տուն գնելու հույսերը և նպատակները իրականություն դարձնել նրանց համար ավելի հարմար և կանխատեսելի գործընթացով՝ առաջարկելով շուկայում առկա լավագույն պայմանները»,- ասաց Միհրան Մուրադյանը:
Հիփոթեքային վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը Արդշինբանկում ամենամրցունակներից է շուկայում՝ սկսած 11,7%-ից, փաստացին՝ սկսած 12,3%-ից:
Ցուցահանդեսի ընթացքում բանկի տաղավար այցելած հաճախորդները հնարավորություն են ունեցել նաև տեղում ստանալու օնլայն վարկավորման սահմանաչափի նախնական հաստատում։
Մասնակցելով TOON EXPO-ին՝ Արդշինբանկը վերահաստատեց իր դիրքը որպես վստահելի և առաջատար ֆինանսական գործընկեր՝ առաջարկելով շուկայում մրցունակ և հաճախորդակենտրոն լուծումներ բնակարան ձեռք բերելու համար։