Երկուշաբթի, 6 Ապրիլի 2026 18:03
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքը 2025 թվականին աճել է 16%-ով

Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքը 2025 թվականին աճել է 16%-ով

Արմինֆո. Ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը Հայաստանի տնտեսության իրական հատված 2025 թվականին աճել է 16%-ով՝ դրական մակարդակի ավելացմամբ մինչև 90.5 մլն դոլար (34.5 մլրդ դրամ)։ Ընդ որում, օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ հոսքը  բացասական 119.8 մլն դոլարից (47.5 մլրդ դրամ) հասել է դրական 244 մլն դոլարի (93.02 մլրդ դրամ) ՝ տարեկան կտրվածքով էապես ավելանալով 4 անգամ։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

 

Վիճակագրության համաձայն, ՕՈՒՆ-ի դինամիկայի բարելավումը բխում էր Լյուքսեմբուրգից զգալիորեն ավելացած ուղղակի ներդրումներից և Մոլդովայից ստացված ներարկումներից: Իսկ ընդհանուր ներդրումների աճի դրայվերներն են ԱՄՆ-ը, Լյուքսեմբուրգը, Ղազախստանը, Սինգապուրն ու Շվեյցարիան։