Երկուշաբթի, 6 Ապրիլի 2026 12:36
Կարինա Մելիքյան

Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է աճող արդյունաբերության հատվածի և արտաքին առևտրի ֆոնին

Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է աճող արդյունաբերության հատվածի և արտաքին առևտրի ֆոնին

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-փետրվարին արագացել է մինչև  տարեկան 7,4%  (2025թ.նույն ժամանակահատվածի 4,1% - ից)։ Ընդ որում, արդյունաբերության հատվածը կրկին դարձել է աճի դրայվերներից մեկը, մինչդեռ, մեկ տարի առաջ երկնիշ անկում էր գրանցվում։ Ինչպես վկայում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի միտման բարելավմամբ ՝ ծանրակշիռ անկումից հասնելով չափավոր աճի։

 

Վիճակագրության համաձայն, 2026թ. հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության աճի արագացումն առավելապես բխել է արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի բարելավումից՝ 19,4% անկումից մինչև 17,2% աճ, և շինարարության հատվածի էլ ավելի արագացված աճ՝ 12,2%-ից մինչև 20,5%: Ընդ որում, էներգահամալիրում տարեկան աճը դանդաղել է 8,8 տոկոսից մինչեւ 7,5 տոկոս, առեւտրի ոլորտում տարեկան աճը շարունակել է դանդաղել՝ 7,8 տոկոսից մինչեւ 3,3 տոկոս, ինչպես նաեւ ծառայությունների ոլորտում՝ 12,4 տոկոսից մինչեւ 7,2 տոկոս: Ագրոհատվածի դինամիկան տվյալ վիճակագրական հաշվետվության մեջ չի ներկայացվում: