Հինգշաբթի, 2 Ապրիլի 2026 18:32
Կարինա Մելիքյան

Ամերիաբանկը IFC-ի կողմից ճանաչվել է GTFP լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում

Ամերիաբանկը IFC-ի կողմից ճանաչվել է GTFP լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում

Արմինֆո.Ամերիաբանկը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից ճանաչվել է Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի (GTFP) լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում: Մրցանակը շնորհվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2026 թվականի մրցանակաբաշխության ժամանակ։

 

Մրցանակաբաշխությունը կայացել է IFC-ի` միջազգային առևտրային գործընկերների 9-րդ համաժողովի շրջանակում: Եռօրյա միջոցառմանը փորձագիտական քննարկումների և մասնագիտական շփման նպատակով Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում էին հավաքվել IFC-ի գործընկեր կառույցներից ավելի քան 400 պատվիրակներ շուրջ 50 երկրից։

 

GTFP-ն IFC-ի առևտրի ֆինանսավորման առաջատար ծրագիրն է, որը վերջին երկու տասնամյակի ընթացքում աջակցել է 200,000 ընկերության՝ իրականացնելով 130 միլիարդ դոլարի առևտրի ֆինանսավորում։ Այն զարգացող շուկաների տեղական ֆինանսական հաստատություններին հնարավորություն է տալիս ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը և նվազեցնել դրամական միջոցների գրավի պահանջները խոշոր միջազգային բանկերի հետ համագործակցության շնորհիվ։