
Արմինֆո. Ապրիլի 1 - ից Հայկական ատոմային էլեկտրակայանը պլանային նախազգուշական վերանորոգման է կանգնեցվել՝ հինգ ամիս ժամկետով։ Այդ մասին ապրիլի 2-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա նշել է, որ այդ ժամանակահատվածում միջոցառումներ կիրականացվեն կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, ԱԷԿ-ը պարապուրդի մեջ կլինի 153 օր, ինչը մեծապես գերազանցում է ՊՆՎ անցկացման ժամկետը (45 օր):
Հիշեցնենք, որ երկարաձգման երկրորդ ծրագրին ՀՀ կառավարությունը պետբյուջեից հատկացրել է 63,2 մլրդ դրամ։ Մինչև 2036 թվականը երկրում պետք է կառուցվի նոր ատոմային բլոկ ։ Երկրի իշխանությունները հակված են փոքր մոդուլային ռեակտորով կայանի կառուցման անհրաժեշտությանը։ Ներկայումս ուսումնասիրվում են հինգ երկրների առաջարկները, որոնց թվում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Հարավային Կորեան և Ֆրանսիան: Սակայն, ելնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, որը տեղեկացրել էր, որ Հայաստանում գործող ԱԷԿ-ը հնարավորություն ունի աշխատել մինչև 2046 թվականը, կարելի է եզրակացնել, որ նոր ԱԷԿ-ի հարցը Հայաստանի համար հետաձգվում է անորոշ ժամանակով: