Հինգշաբթի, 2 Ապրիլի 2026 13:15
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանն իր տարածք առանց մաքսատուրքի կակաո ներկրելու հնարավորություն կստանա

Հայաստանն իր տարածք առանց մաքսատուրքի կակաո ներկրելու հնարավորություն կստանա

Արմինֆո. Կառավարությունն ապրիլի 2-ի նիստում ընդունել է «ՀՀ տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման կակաո-մածուկի՝ յուղազերծված, կակաո-յուղի և կակաո-ճարպի ներմուծման մասին» որոշում։ Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում։

 

Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ին հատկացվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերին դասվող կակաո-մածուկի՝ յուղազերծված և կակաո-յուղի և կակաո-ճարպի 0 % մաքսատուրքի դրույքաչափով ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն ոչ ավելի, քան համապատասխանաբար՝ 300,0 և 200,0 տոննա ծավալներով։ ՀՀ ներկրվող նշված ապրանքների նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված`որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2027 թ. ապրիլի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը