Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026 13:24
Ալինա Հովհաննիսյան

Կառավարությունը փոխհատուցում է արտադրության որոշակի կատեգորիայի սերտիֆիկացման ծախսերի 50 տոկոսը

Կառավարությունը փոխհատուցում է արտադրության որոշակի կատեգորիայի սերտիֆիկացման ծախսերի 50 տոկոսը

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը փոխհատուցում է ISO (9001, 14001, 22000, FSSC 22000), ինչպես նաև Global G.A.P., «հալալ», «օրգանական» և թեթև արդյունաբերության սերտիֆիկացման ծախսերը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

 

Ընդ որում, նա հստակեցրել է, որ աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1–1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից։