Ուրբաթ, 27 Մարտի 2026 12:36
Կարինա Մելիքյան

ՍԱԶԲ-ն և Ամերիաբանկը համագործակցում են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նպատակով

ՍԱԶԲ-ն և Ամերիաբանկը համագործակցում են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նպատակով

ԱրմինֆոԱմերիաբանկն ու Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) ստորադաս փոխառության պայմանագիր են կնքել մինչև 15 միլիոն եվրո գումարի չափով, որի նպատակն է աջակցել Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։

 

Ֆինանսավորումը կնպաստի փոքր և միջին ձեռնարկություններում արվող ներդրումներին և Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը:

 

ՍԱԶԲ-ի ֆինանսավորումը հնարավորություն կտա բանկին մեծացնել հայկական տնտեսության շարժիչ ուժերից մեկը հանդիսացող փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) տրամադրվող ֆինանսավորումը` ամրապնդելով Ամերիաբանկի կապիտալի դիրքը և ընդլայնելով վարկավորման հնարավորությունները:

 

 

 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։  Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ: