
Արմինֆո.1995 թվականին հիմնադրված Հայաստանի առաջին ապահովագրական և վերաապահովագրական բրոքերը՝ Փրայմ Ինշուըրնս Բրոքերս ՍՊԸ-ն, պաշտոնապես ստացել է հեղինակավոր Lloyd’s broker-ի հավատարմագրում և գրանցվել որպես լիազորված Lloyd’s broker՝ ձեռք բերելով ուղղակի մուտք դեպի 300 տարուց ավելի գործող համաշխարհային առաջատար ապահովագրական և վերաապահովագրական շուկա՝ Lloyd’s of London:
Փրայմ Ինշուըրնս Բրոքերս ՍՊԸ-ն հրապարակված է Lloyd’s-ի պաշտոնական կայքում՝ ldc.lloyds.com, հետևյալ հղումով՝
https://ldc.lloyds.com/marketdirectory/results?mode=bro&loc=AM&bro=1&cov=0&man=0&mem=0&omc=0։
Այսպիսով Հայաստանը ևս նշվեց Lloyd’s-ի պաշտոնական կայքում որպես ճանաչելի շուկա, որտեղ Lloyd’s-ը ունի իր հավատարմագրված բրոքերը։
Ավելի քան 30 տարի, Փրայմ Ինշուըրնս Բրոքերս ՍՊԸ-ն հանդիսացել է շուկայի բազմաթիվ նորարարությունների նախաձեռնող՝ ներմուծելով համաապահովագրություններ, ապահովագրական pool-եր, վերաապահովագրական պայմանագրեր և միջազգային լավագույն պրակտիկաներ։ Ընկերությունն իր հաճախորդներին մատուցում է ապահովագրական և վերաապահովագրական բրոքերային համապարփակ ծառայություններ՝ ընդգրկելով ռիսկերի գնահատում, խորհրդատվություն և վնասների կարգավորում՝ ունենալով լայն միջազգային գործարար կապեր և խորքային գիտելիք հայկական շուկայի վերաբերյալ։
Lloyd’s broker հավատարմագրումը տրամադրվում է բացառապես այն ընկերություններին, որոնք անցել են համակողմանի և միջազգային ստանդարտներին համապատասխան խստապահանջ մոնիտորինգ և համապատասխանում են բարձր մասնագիտական, ֆինանսական կայունության, համապատասխանության, գործառնական, իրավական, գաղտնիության պահպանման, պատշաճ վարչարարության, ներքին վերահսկման մեխանիզմների և կառավարման խիստ չափանիշներին։
Ի դեպ, Հայաստանի տնտեսության համանման չափերի երկրներում Lloyd’s broker-ների ներկայությունը, որպես կանոն, սահմանափակվում է միջազգային, խոշոր Lloyd’s broker ընկերությունների տեղական ներկայացուցչություններով։ Հայկական տնտեսավարող սուբյեկտին Lloyd’s broker կարգավիճակի ուղղակի շնորհումը տարածաշրջանի համար բացառիկ ինստիտուցիոնալ ձեռքբերում է։
Այս հեղինակավոր կարգավիճակն ամրապնդում է ընկերության դիրքը տեղական և տարածաշրջանի ապահովագրական ոլորտում, հնարավորություն ընձեռում հանդես գալ որպես միջազգային բրոքեր՝ մասնակցելով ապահովագրական և վերաապահովագրական ծրագրերի տեղաբաշխմանը Lloyd’s-ի շուկայում ու դրանից դուրս՝ հայկական և տարածաշրջանի շուկաները կամրջելով Լոնդոնի Lloyd’s-ի հետ։
Lloyd’s broker կարգավիճակը էապես բարձրացնում է ընկերության հաճախորդների և գործընկերների պաշտպանվածության մակարդակը՝ համապատասխանեցնելով այն ապահովագրական աշխարհի նշաձող հանդիսացող Lloyd’s շուկայի չափանիշներին։
Սա նշանակում է ավելի լայն ապահովագրական ծածկույթներ, մրցունակ պայմաններ, միջազգային լավագույն պրակտիկայի կիրառում, ինչպես նաև աշխատանք վստահելի և ֆինանսապես կայուն գործընկերների հետ։ Lloyd’s շուկայի միջոցով Փրայմ Ինշուըրնս Բրոքերս-ի հաճախորդները կստանան ոչ միայն բարձր պաշտպանություն ունեցող ծածկույթ, այլ նաև գլոբալ փորձագիտական ներուժ, նորարարական ապահովագրական լուծումներ և ռիսկերի կառավարման բարձրագույն ստանդարտներ։
Հայաստանյան ընկերությունները և կազմակերպությունները կարող են ստանալ աշխարհի առաջատար ապահովագրական շուկայի լուծումներ, բոլոր գործընթացների տեղական կազմակերպմամբ, հայաստանյան իրավական և գործառնական միջավայրի լիարժեք ընկալմամբ։
Հայաստանի ընկերությունները, որոնք ունեն արտասահմանյան նախագծերի և միջազգային պայմանագրերի ներգրավվածություն, կարող են ստանալ միջազգային ծրագրերի հետ լիովին համատեղելի ապահովագրական ծածկույթներ։
Տեղական Lloyd’s broker-ի մասնակցությունը նաև կարևոր է հայցերի կարգավորման փուլում, քանի որ տեղական շուկայում երկարատև աշխատած բրոքերը քաջատեղյակ լինելով հայկական օրենսդրական և ընդունված մոտեցումներին, լավագույնս կներկայացնի իր հաճախորդի շահերը պատշաճ մակարդակով, մասնագիտական և կառուցվածքային ձևով։
Lloyd’s բրոքերի առկայությունը Հայաստանում նշանակում է, որ հայկական հաճախորդները ստանում են միջազգային մակարդակի ապահովագրական պաշտպանություն՝ տեղական վստահելի գործընկերոջ միջոցով։